Jul 06 2020 18:08
Gulyaz Shirinova
Views: 336

Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ 32 մլն դոլար կհատկացնի COVID-19-ի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին: Ընթացիկ տարվա հունիս-հուլիսին գործազուրկների համար նախատեսված սոցիալական փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի 55 մլն մանաթ: 190 մանաթի չափով սոցիալական օգնություն կստանա  287 հազար մարդ: Այս մասին հայտարարել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը:

«Կարանտինային ռեժիմի սկզբից ի վեր Ադրբեջանում միանվագ  նպաստ է տրամադրվել ավելի քան 600 հազար քաղաքացիների: Այդ նպատակով Ադրբեջանի նախագահը հատկացրել է 229 մլն մանաթ:  Կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական վիճակի պատճառով  հատուկ կարանտինային ռեժիմ է մտցվել ևս 6 շրջաններում: 190 մանաթի չափով միանվագ դրամական օգնության վճարման գործընթացը կսկսվի հաջորդ շաբաթ»,-ասել է Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը:

Նախարարի խոսքով, ընթացիկ տարում պետությունն ավելացրել է բնակչության աջակցության ծախսերը: Այսպես, ընթացիկ տարում կենսաթոշակների ֆինանսավորմանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հատկացվել է 436 մլն մանաթով կամ 24 տոկոս ավել գումար:  Բացի այդ, առաջին կիսամյակում ընդլայնվել է հասցեական սոցիալական օգնության ծրագիրը: 

«Եթե տարեսկզբին հասցեական սոցիալական օգնություն էր ստանում 70 հազար ընտանիք, ապա նախագահի կարգադրությամբ՝ համավարակի շրջանում ընթացակարգը դյուրացվեց, ինչի արդյունքում սոցիալական օգնություն ստացող ընտանիքների թիվը հասավ 84 հազարի, ինչը կազմում է շուրջ 350 հազար մարդ:   Բացի այդ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է աջակցել ղարաբաղյան պատերազմի վետերաններին և զոհված զինծառայողների ընտանիքներին: Այսպես, ընթացիկ տարվա մայիս-հունիսին բնակարանով ապահովվել են տվյալ կատեգորիայի 300 ընտանիքներ: Մինչև տարեվերջ ծրագրում ենք տրամադրել շուրջ 1500 բնակարան»,-նշել է  Սահիլ Բաբաևը:

Նախարարն ընդգծել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի քաղաքացիներին տրամադրված ֆինանսական օգնության ծավալը կազմել է շուրջ 3 մլրդ մանաթ:


Create Account



Log In Your Account