Jul 07 2020 17:46
Gulyaz Shirinova
Views: 29

Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Աղդերե քաղաքի օկուպացումից 27 տարի է անցել: Հայերը Աղդերեյի վրա հարձակվել են մի քանի ուղղություններից: Ընդ որում կիրառվել է ծանր ռազմական տեխնիկա՝ տանկեր, հրետանի, ականանետներ: Արդյունքում Աղդերեյի բնակիչները վտարվել են իրենց հարազատ վայրերից: Հարյուրավոր մարդիկ կորցրել են հարազատներին ու մերձավորներին, վիրավորվել են, գերի են ընկել, անհայտ կորել են: Նախքան Հայաստանի զինված ագրեսիան, Աղդերեն Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի 5 շրջաններից մեկի վարչական կենտրոնն էր: Շրջանը բաղկացած էր 14 գյուղից, որտեղ շուրջ 15 հազար ադրբեջանցիներ են ապրել: Ժամանակին Աղդերեն Ադրբեջանի բարգավաճող, և հարուստ շրջաններից էր: Այդ տարածքում տեղակայված Սարսանգի ջրամբարը ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանը Սարսանգի ջրամբարը վերածել է հումանիտար ու էկոլոգիական ահաբեկչության միջոցի և լուրջ վտանգ է ստեղծում՝ Թերթեր գետի ներքին հոսանքում տեղակայված  բազմաթիվ ադրբեջանական բնակավայրերի համար:  Հայկական կողմը կանխամտածված ձևով, ձմեռային ամիսներին բաց թողնելով ջուրը՝ պայմաններ է ստեղծում ադրբեջանական բնակավայրերի հեղեղման համար, իսկ ամառային շոգ ամիսներին, ջրի կարիք զգացվելու ժամանակ, չի թույլատրում օգտվելու դրանից: Արդյունքում լուրջ վտանգ է առաջանում բնակչության ջրամատակարարման հարցում:  Ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունը արտացոլված է ԵԽԽՎ-ի բանաձևերում:

Համաշխարհային հանրությունը դատապարտում է Ադրբեջանի տարածքների օկուպացիան և կոչ է անում՝ Հայաստանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրս բերումը, ինչը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերում: Միայն այդ ուղղությամբ անհետաձգելի քայլերը ի վիճակի են պայմաններ ստեղծելու՝ հայ-ադրբեջանական հակամարտության քաղաքական կարգավորման, ադրբեջանցի հարկադիր վերաբնակների հարազատ օջախներ, այդ թվում նաև Աղդերե և հարևան գյուղեր  վերադարձի  համար: Իսկ պաշտոնական Երևանի՝ ստատուս-քվոն արհեստականորեն ձգձգելու փորձերը հղի են լուրջ բարդացումներով, որի ողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի Հանրապետության վրա:


Create Account



Log In Your Account