Jul 07 2020 17:51
Gulyaz Shirinova
Views: 36

Համաշխարհային բանկը հաստատել է՝ 2020 ֆինանսական տարում Ադրբեջանին 150 միլիոն դոլարի վարկի հատկացումը: Մարտ ամսին բանկը որոշեց՝ զբաղվածության աջակցության նախագծի ֆինանսավորման համար երկրին տրամադրել 100 միլիոն դոլար: Ֆինանսավորման նպատակն է  օգնություն ցուցաբերել  բնակչության առավել խոցելի խմբերին՝    ծառայությունների և արտադրության  ոլորտներում ստարտափների խթանման շնորհիվ:  

«Այս նախագիծը, որն Ադրբեջանում կներառի 15 000 մարդուկնպաստի նոր աշխատատեղերի բացմանը և քաղաքացիների բարեկեցության բարելավմանը: Դա շատ  կարևոր էքանի որ COVID 19-ը կորոնավիրուսի համավարակի  պայմաններում, որոշ հատվածներ, առաջին հերթին  զբոսաշրջության ոլորտը շատ է տուժել: Եվ նոր աշխատատեղերի բացումը, առաջին հերթին մարզերում, ագրարային  ոլորտի, վերամշակման հետ կապված, կնպաստի ինքնազբաղվածության ծրագրի զարգացմանը»,-ասել է տնտեսական վերլուծաբան Ֆուադ Ալիզադեն:

Այդ գումարից 50 միլիոն դոլարը հատկացվել է արդարադատության ոլորտի նախագծերի ֆինանսավորման համար: Ֆուադ Ալիզադեն նշել է, որ Ադրբեջանը Համաշխարհային բանկին առաջարկել է նաև մասնակցել ջրամատակարարման նախագծին: Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, ավելի քան 50 նախագծերի իրականացման  համար բանկն  Ադրբեջանին    3,5 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել:


Create Account



Log In Your Account