Jul 07 2020 17:57
Gulyaz Shirinova
Views: 45

Կորոնավիրուսը աշխարհում գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Որոշ երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում, սահմանափակումների մեղմացումից հետո վարակի տարածման տեմպերը արագացան և նրանք ստիպված եղան կրկին խստացնել սահմանափակումները:  

«Չնայած, որ ներկայումս գրանցվում է օրական շուրջ 500 վարակման դեպք, այսինքն վարակման տեմպերը բարձր են, իրավիճակը վերահսկողության տակ է: Իհարկե, համավարակի առաջին իսկ օրերից մենք ձեռնարկեցինք շատ կարևոր քայլեր: Փետրվարին մենք ունեինք ընդամենը 6 լաբորատորիա: Ներկայումս դրանց թիվը հասնում է 29-ի, պատվիրվել է ևս 15-ը: Դա մեզ թույլ կտա ավելի շատ ախտորոշման թեստ անցկացնել: Պետք է նաև նշել, որ այսօրվա դրությամբ անցկացվել է ավելի քան 500 հազար թեստ»,-ասել է  Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսությունն ուժեղ հարված է ստացել և քանի որ Ադրբեջանը նույնպես կազմում է համաշխարհային տնտեսության մասը, դա արտացոլվել է նաև  երկրի տնտեսության վրա:

«Չնայած դրանմենք չեն չեղարկել  որևէ սոցիալական նախագիծ: Այս տարի հարկադիր վերաբնակների համար կառուցվելու են ռեկորդային թվով բնակելի շենքեր: Հարկադիր վերաբնակների ավելի քան 7 հազար ընտանիքներ ապահովվելու են նոր բնակարաններովԱյս տարի շահագործման է հանձնվելու զոհված զինծառայողների ընտանիքների համար կառուցված 1500 բնակարան: Բանակում առնվազն 20 տարի ծառայած զինծառայողներին էլ այս տարի կտրամադրվի 400 բնակարան: Մենք ավելացրել ենք հասցեական սոցիալական օգնություն ստացող քաղաքացիների թիվը: Այդ ցուցանիշը կազմում է 85 հազար ընտանիք, այսինքն ավելի քան 300 հազար մարդ: Իրականացվել են նաև այլ կարևոր սոցիալական նախագծեր: Համավարակից տուժած ոլորտներում աշխատող մարդկանց նյութական աջակցություն  ցուցաբերելու համար հատկացվել է շուրջ 3 մլրդ մանաթ»,-նշել է  նախագահ Իլհամ Ալիևը:

Համավարակի շրջանում Ադրբեջանը մեկ անգամ ևս ապացուցեց, որ համաշխարհային մասշտաբով կարևոր դեր խաղացող երկիր է: Ադրբեջանը մարդասիրական օգնություն հատկացրեց 30 երկրների: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրեց 10 մլն դոլար:


Create Account



Log In Your Account