Jul 07 2020 18:02
Gulyaz Shirinova
Views: 39

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հայտարարված  խիստ կարանտինային ռեժիմը կգործի  մինչև հուլիսի 20-ը: Իսկ հետագայում դա կախված կլինի համավարակային ընդհանուր իրավիճակից: Առայժմ վիճակագրությունը կայուն է: Ապաքինվածների թիվն աճել է: Համավարակի դեմ պայքարի առաջնագծում են հայտնվել  առաջին հերթին, բժիշկները:  Նրանք աշխատում են ցերեկ ու գիշեր՝ ռիսկի ե ենթարկելով իրենց առողջությունն ու կյանքը: 27-ամյա բժիշկ-վարակաբան Նիջաթ Ազիմլին առաջիններից էր, ով ներգրավվեց COVİD-19-ը համավարակի դեմ պայքարում:   Նա այն բժիշկների շարքում էր, որոնք ընդունեցին  Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող առաջին մարդուն:

«Այսօր բժիշկների աշխատանքն առանձնապես դժվար է: Նրանք ամիսներ շարունակ չեն տեսնում  իրենց հարազատներին, չեն կարողանում  տուն վերադառնալ, քանի որ  նրանց մեջ կան նաև ծնողներ: Հավանաբար, շատերը չեն հիշում, թե վերջին անգամ երբ են գրկել իրենց երեխաներին: Բնականաբար, դա էմոցիոնալ  և ֆիզիկական հոգնածություն է: Պատկերացրեք, թե բժիշկները քանի ժամ գտնվում են  պաշտպանիչ արտահագուստներում»,-ասել է  բժիշկ-վարակաբան Նիջաթ Ազիմլին:

Փրկելով ուրիշներին՝ բժիշկ-վարակաբանն ինքն էլ վարակվեց:

«Կորոնավիրուսն ինձ մոտ բացահայտվեց  հունիսի 14-ին: Նավթագործների  կենտրոնական հիվանդանոցում, որտեղ ես աշխատում եմ: 12 օր անց ինձ  դուրս գրեցին տանը բուժվելու համար: Հարկե նշել, որ սա շնչառական հիվանդություն է: Հիմնականում այն վնասում է ստորին շնչառական ուղիները: Հենց այս գործոնը վիրուսը դարձնում է շատ վտանգավոր: Առաջին ախտանիշներն են՝ բարձր ջերմաստիճանը, հազը, կոկորդի և գլխացավը: Իհարկե, կան նաև այլ նշաններ, սակայն հիմնականում դրանք են»,-նշել է   Նիջաթ Ազիմլին:

Տվյալ պահին COVID-19-ի դեմ պայքարում հատուկ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց  գոյություն չունի: «Օգտագործվում են  այն պատվաստանյութերը, որոնք կիրառվել են  նախկին վիրուսների բռնկման ժամանակ»,- ընդգծել է բժիշկը:


Create Account



Log In Your Account