Jul 10 2020 17:45
Gulyaz Shirinova
Views: 398

Համավարակի  շրջանում շատ կարևոր է պարենային անվտանգության ապահովումը, քանի որ մեր առողջությունը ուղղակի կախված է մեր օգտագործած սննդից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Մելեք Չաքմաքը, ով «Արեք Ադրբեջանի համար» արշավի շրջանակներում հանդես է եկել ուղերձով: Նա ընդգծել է, որ հատկապես հիմա շատ կարևոր է հետևել հիգիենայի կանոններին գյուղատնտեսական ապրանքների օգտագործման ժամանակ:

«Այսօր ես միանում եմ արշավին, որը նախաձեռնել է Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող Գուլամ Իսակզաին: Արդեն մի քանի ամիս է, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ  Ադրբեջանում շարունակվում է համավարակի տարածումը: Մենք բոլորս զգում ենք կորոնավիրուսի հետևանքները: Մեր կազմակերպությունը աշխատում է  համավարակի հետևանքների կանխարգելման,  պարենի և   գյուղատնտեսական ապրանքների վրա վիրուսի ազդեցության վերացման  ուղղությամբ: Մենք աջակցում ենք Ադրբեջանի կառավարության գործողություններին: Հաշվի առնելով ֆերմերների  առողջության պահպանման կարևորությունը, մենք պետք է ապահովենք պարենային շղթայի կայունությունը: Մեր պարենային անվտանգությունն ապահովվում է նրանց  կողմից արտադրված արտադրանքի հաշվին»,-ասել է ԱՀ-ում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Մելեք Չաքմաքը:

Ինչպես ընդգծել է  Մելեք Չաքմաքը, անվտանգ սնունդը կարևոր է ոչ միայն առողջության ապահովման, ինչպես նաև  երկրի կայուն տնտեսական զարգացման համար: Նա հավելել է, որ բոլորը պետք է պահպանեն անվտանգության կանոնները:   «Մենք դա պետք է անենք  հանուն մեզ, մեր ընտանիքի և Ադրբեջանի»:

 

 

 


Create Account



Log In Your Account