Jul 13 2020 18:43
Gulyaz Shirinova
Views: 45

«Այ հիվանդ սահմանին տղերքը լարված պայքարի մեջ են իսկ դու ֆեյսբուքում էշություններով ես զբաղված»: Սոցցանցերի հայ օգտատերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրջանալու կոչ են անում: Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գլխին քննադատությունների տարափ թափվեց facebook-ում հրապարակում անելուց հետո: Հուլիսի 13-ի լույս գիշերը, երբ Ադրբեջանի հետ սահմանին թեժ մարտեր էին ընթանում, Հայաստանի վարչապետը կիսվել է իր պարող դստեր տեսանյութով: Հայ օգտատերերի մեծ մասը վարչապետին մեղադրել են անհասունության մեջ՝ նրան անվանելով ծաղրածու, խեղկատակ:

Արման Հայրապետյան--- Ասենք լո՞ւրջ։ Սահմանին կռիվ է գնում, վարչապետի էջում իր երեխայի պարն է...

Արմինե Առաքելյան--Ասենք մարդ ինչքան պարապ պիտի լինի որ էս իրավիճակում. նիկոլ դու լռիվ մանկամիտ էս թե աննան դեղերտ չի տվել գոնե ամոթ ունեցի ու էտ երեխաին էլ հանգիստ թող դու տղա չես ու վերջ

Անն Գևորգյան- Երևի ճիշտ կլիներ հայտարարությունով հանդես գայիք։ Հիմա մեր զինվորների ծնողների վիճակը պատկերացնում ե՞ք, թե ձեր տղան էկավ ու դրանով վերջացավ։ Այ քեզ բան։

Քրիստինա Քրիստ Այս պահին ծառայող երեխաների ծնողները չեն կարողանում տեղերը գտնել անհանգստությունից, իսկ դուք Առփիի պարով եք ուրախանում: Մի հատ էլ որոշներն ասում են, որ պարով է հասկանում ինչն ինչոց է, ապշեցուցիչ է:

Նման մեկնաբանությունները հարյուրավոր են: Մարդիկ վրդովված են. Սահմանին կռիվ է, իսկ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում նրա դստեր պարն է: Հավանաբար հասկանալով իր սխալը՝ Փաշինյանը առավոտյան կառավարության նիստ է հրավիրել: Փորձելով վերականգնել իր վարկանիշը՝ նա մեղադրել է Ադրբեջանին, որի 20 տոկոս տարածքները գտնվում են  Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Նա չի մոռացել հիշատակել նաև Թուրքիային:

«Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս  անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանին»,-ասել է Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Հայաստանը փորձում է ուշադրությունը շեղել օկուպացված տարածքներից: Նրա գործողություններն անընդունելի են: Հայերը պետք է ուշքի գան: Ադրբեջանը մենակ չէ: Թուրքիան և թուրք ժողովուրդը իր բոլոր հնարավորություններով Ադրբեջանի կողքին է: Մենք միշտ աջակցելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-ասել է  Թուրքիայի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն:

Պետական սահմանին տեղի ունեցած սադրանքի նախաձեռնողը Հայաստանն է: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նախազգուշացրել է, որ իրավիճակի սրման պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա: Դիմելով սադրանքի՝ Երևանում հուսով էին ստանալ ՀԱՊԿ-ի աջակցությունը: Սակայն, չհասնելով իր նպատակին՝ Հայաստանի իշխանությունները սկսեցին զանգել ԵԱՀԿ և Մինսկի խմբի համանախագահներին: Իր կորուստների մեծ մասը Հայաստանը թաքցնում է: Սակայն, սոցցանցի հայկական տիրույթում նշվում է 10-յասկ կորուստների մասին:    


Create Account



Log In Your Account