Jul 13 2020 18:45
Gulyaz Shirinova
Views: 35

Սա առաջին դեպքը չէ, երբ հայերը սադրանք են իրականացնում Ադրբեջանի հետ պետական սահմանին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայկական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձիք: Պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա: Ադրբեջանն այսուհետ էլ պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները: 

«Ադրբեջանը պաշտպանել  է  իր պետական սահմանը և հայ զինվորներին չի հաջողվել  անգամ մի սանտիմետր ներթափանցել մեր հողեր: Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ սահմանին իրավիճակը դեռ չի կայունացել:  Այս ամենի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:  Քանի որ նման միջադեպերի պատճառը Հայաստանի ղեկավարության երեսպաշտություն է»,-ասել է   Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Այս հակասական քաղաքականությունը մեծ սպառնալիք է հենց Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանը չի հաշտվի իր տարածքների կորստի հետ: «Ադրբեջանն ամեն ինչ անելու է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», - ընդգծել է Իլհամ Ալիևը:    

«Արդեն դիմել ենք միջազգային կազմակերպություններին,  և երբ օպերատիվ իրավիճակը թույլ տա մենք արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին կհրավիրենք այդ տարածք , որպեսզի ամեն ինչ տեսնեն սեփական աչքերով: Որպեսզի տեսնեն, թե ով է   նախաձեռնել այդ սադրանքը: Մենք ճիշտ ենք: Ադրբեջանը չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից»,-նշել է  Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ կան տեսանյութեր և ֆոտոփաստաթղթեր, որոնք ապացուցում են՝ հրետակոծել են Հայաստանի տարածքից:  

 


Create Account



Log In Your Account