Jul 13 2020 18:46
Gulyaz Shirinova
Views: 70

 

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական  սահմանի Թովուզի հատվածում օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ: «Ադրբեջանական դիրքերը գրավելու հակառակորդի փորձը վճռականորեն կանխվել է: Տարածքային կորուստ չկա», - նախօրեին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել հակառակորդի սադրանքը դիտարկել որպես Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների շարունակություն:

«Հակամարտության հետևանքները վերացնելու և իր օկուպացիոն ուժերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս բերելու փոխարեն՝ Հայաստանը չի թաքցնում նոր դիրքեր գրավելու իրավիճակը սրելու  իր մտադրությունը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Հայաստանի սադրիչ գործողությունները այսուհետ էլ կանխվելու են: Դրանում համոզված են նաև ռազմական փորձագետները:

«Սադրանքի գնալով՝ Երևանը, իմ կարծիքով, որոշել է խախտել պայմանավորվածությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ 

Այլ միջազգային խաղացողների հետ: Ես չգիտեմ,  թե ինչպես է արձագանքելու ՀԱՊԿ-ը տեղի ունեցածին, սակայն, միանշանակորեն կարող եմ ասել, որ դա Հայաստանի օգտին չի լինելու»,-ասել է ռազմական փորձագետ Եվգենի Միխայլովը:

«Արդեն երկար տարիներ է Հայաստանը պնդում է, որ թե իբր նա հակամարտող կողմ չէ: Նիկոլ Փաշինյանը միջազգային հարթակներից հայտարարում է, թե իբր հակամարտող կողմը Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անօրինական ռեժիմն է: Սակայն, պետական սահմանի Թովուզի հատվածում  ադրբեջանական դիրքերի գնդակոծությունը հակառակն է ապացուցում:  Ագրեսոր, օկուպանտ երկիրը հենց Հայաստանն է: Այդ երկիրը շարունակում է օկուպացման տակ պահել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից շրջանները»,-ասել է   ռազմաքաղաքական վերլուծաբան Ռամիլ Մամեդլին:

«Զինված սադրանքը Նիկոլ Փաշինյանին պետք էր հասարակության ուշադրությունը ներքին ճգնաժամից շեղելու համար: Կառավարության անարդյունավետ աշխատանքը քողարկելու համար նրան պետք է ստեղծել թշնամու կերպար: Կարծում եմ հիմնական դրդապատճառը սա է»,-ասել է  

Մինչդեռ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արդեն հերքել է  հայկական մամուլում շրջանառվող այն լուրը, որ իբր Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է կորցրել: Ռազմական փորձագետները վստահ են. «Երևանն ավանդույթի համաձայն, թաքցնելու է իր կորուստները»:

«Հայաստանի զինված ուժերը երեկ և այսօր գնդակոծել են մեր դիրքերը: Իսկ գիշերային ժամերին ականանետերից գնդակոծել են Աղդամ  գյուղը: Այսօր դուք եղաք Աղդամ գյուղում և սեփական աչքերով տեսաք, որ  բնակիչները մնում են իրենց տանը, ոչ ոք չի լքել իր տունը: Տվյալ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ և համաչափ պատասխան են տալիս»,-ասել է  ԱՀ ՊՆ մամուլի քարտուղար Վագիֆ Դարգյահլն:

Միջադեպի առնչությամբ անհանգստություն է հայտնել պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։ Զոհեր և վիրավորներ կան։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։ 


Create Account



Log In Your Account