Jul 13 2020 18:47
Gulyaz Shirinova
Views: 35

Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված՝  ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հատուկ նստաշրջանը ամրապնդել է երկրի միջազգային դիրքը՝ որպես  հուսալի գործընկեր: Նման կարծիքի են արտասահմանցի փորձագետները: Շուրջ 130 երկրների աջակցությունն ապացուցում է Ադրբեջանի հանդեպ միջազգային հանրության հարգանքը և վստահությունը:

«Ադրբեջանի Հանրապետությունը միշտ ինտերակտիվ նախագծերով  մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին: Վերջին տարիներին նախագահ Իլհամ Ալիևն իրականացրել է մի շարք լուրջ նախագծեր: Դրանք ուղղված են ողջ մարդկության բարեկեցության բարձրացմանը: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի պետության ղեկավարի նախաձեռնությանն աջակցել են Գլխավոր Վեհաժողովի անդամների մեծամասնությունը»,-ասել է գլոբալ քաղաքականության փորձագետ (ԱՄՆ)  Պիտեր Թեյսը:

 «Ադրբեջանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանի անցկացումը՝ նվիրված համավարակի դեմ պայքարին, արտացոլում է Ադրբեջանի աճող հեղինակությունը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտական ​​տաղանդը: Ռուսաստանում հպարտանում  են, որ Իլհամ Ալիևը սոսվորել և դասավանդել է ՄՄՀՊԻ-ում»,-ասել է  քաղաքագետ (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

Միջազգային հարթակում կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի շուրջ քննարկումների անցկացումը  երկրներին հնարավորություն կտա տնտեսությունների վերականգնման ընդհանուր ռազմավարություն մշակել: Փորձագետները կարևոր թեմաներից մեկն էլ համարում են՝  «COVID-19-ի դեմ  մշակվող պատվաստանյութերի փոխադարձ ճանաչումը»:

«Kovid-19-ի դեմ պայքարում տարբեր երկրների համագործակցությունը շատ  կարևոր է մի քանի առումով:  Առաջինը, որպեսզի երկրներն օգնեն միմյանց: Ներկայումս Ռուսաստանից և Թուրքիայից բժիշկներ են  ժամանել Ադրբեջան՝ եղբայրական երկրին օգնելու համար:  Բացի դրանից, այս համագործակցությունը շատ կարևոր է  տարբեր երկրների քաղաքացիների տեղաշարժի առումով»,-նշել է  Սերգեյ Մարկովը:

«Ուզում եմ  հատկապես  ընդգծել  Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, ով միջազգային առաջնորդություն դրսևորեց, այն ժամանակ, երբ աշխարհը դրա կարիքն ունի: Ինձ համար ցավալի է խոսել այն  մասին, որ իմ երկրի  նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս գալ ԱՀԿ-ի կազմից: Դա ինչ-որ չափով խաթարում է միջազգային համագործակցությունը: Այժմ մենք հակառակ գործունեության, հասմախմբվելու կարիք ունենք»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան  Մեթյու Բրայզան:

Ի դեպ, ՄԱԿ-ի պատմության մեջ անցկացվել է  ընդամենը 30 հատուկ նստաշրջան: Նստաշրջանի անցկացման Ադրբեջանի նախաձեռնությանն աջակցել են ավելի մեծ թվով պետություններ, քան պահանջվում էր:


Create Account



Log In Your Account