Jul 14 2020 16:53
Gulyaz Shirinova
Views: 37

Ստոպ հայկական ագրեսիային: Համաշխարհային հանրությունն աջակցում է Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը: Արտասահմանյան մամուլը գրում է ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունե ցած միջադեպերի մասին: Հեղինակավոր իտալական թերթերը, տեղեկատվական գործակալությունները և կայքերը հրապարակում են հայկական կողմի սադրանքը քննադատող հոդվածներ: Հեղինակները վկայակոչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց, իտալական խորհրդարանի անդամների հայտարարություններին: Նրանք ընդգծում են  միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձևերի և այլ փաստաթղթերի հիման վրա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման կարևորությունը: Շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին թուրք գործիչները: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օգտայը իր թվիթերյան էջում Ադրբեջանի մասին գրառում է արել:

«Հայաստանի հարձակումը բարեկամ և եղբայր Ադրբեջանի վրա, անընդունելի է: Ես վճռականապես դատապարտում եմ դա: Թուրքիան և Ադրբեջանը անբաժանելի են: Մենք միշտ քո հետ ենք, Ադրբեջան»,-ասել է  Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օգտայը:

Հայաստանի զինված ուժերի հարձակումը վճռականապես դատապարտել են Ուկրաինան, Մոլդովան և Պակիստանը: Պաշտոնական Կիևը, Կիշինյովը և Իսլամաբադը ներկայացրել են իրենց սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ընդգծելով, որ աջակցում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Սահմանին տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձել են նաև վրացական կայքերը: Անգլերեն և ռուսերեն լեզուներով հրապարակված նյութերում նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կասեցրել են հայկական բանակի հարձակումը:   

«Ավելի քան 30 տարի է պատերազմը շարունակվում է և սրա վերջը չի երևում : Պատերազմը կվերջանա այն ժամանակ, երբ փոխվի ընդհանուր միջազգային իրավիճակը: Տվյալ պահին ոչ Ադրբեջանից, ոչ Հայաստանից, ոչ էլ Վրաստանից ոչինչ կախված չէ: Եթե մենք նման հնարավորություն ունենայինք, ապա մեծ հաճույքով դա կանեինք: Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ»,- ասել է քաղաքագետ (Վրաստան) Գելա Վասաձեն:

Որևէ միջազգային կազմակերպություն, այդ թվում ՀԱՊԿ-ը չի ներքաշվի տեղի ունեցող իրադարձությունների մեջ: Նման կարծիքի է աշխարհաքաղաքականության փորձագետ Անդրեյ Իվանովը:  СВС-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր դաշնակիցներին, սակայն, ոչ այս դեպքում:  

«Մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի տարածքում: Հայաստանին ոչինչ չի սպառնում: Չէ որ խոսքը Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիայի մասին չէՀայաստանը որքան էլ փորձի այլ երկրների ներքաշել իր խնդիրների մեջ, դա նրա մոտ չի ստացվի»,-ասել է   աշխարհաքաղաքականության փորձագետ (ՌԴ)Անդրեյ Իվանովը:

Անդրեյ Իվանովն ընդգծել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը, ոչ էլ ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրներ չեն միջամտի այս հակամարտությանը: Ռուսաստանցի փորձագետի հետ համակարծիք է նաև բելառուսցի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Տիխանսկին:  СВС-ին տված հարցազրույցում նա նշել է, որ առաջին անգամ չէ, որ Երևանը դիմում է նման քայլի: Նրա խոսքով, միջադեպի սկսվելուց մի քանի ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարը կապվել է ՀԱՊԿ-ի հետ և օգնություն խնդրել: 

«Երեկ պետք է կայանար այս հարցով ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ: Սակայն հետո տեղեկություն ստացանք, որ նիստը հետաձգվել է: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այն հետաձգվել է անորոշ ժամանակով»,-նշել է  Ալեքսանդր Տիոխանսկին:

Ռուսաստանը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Չնայած դրան, Հայաստանը շարունակում է սադրիչ գործողությունները: Եթե Ադրբեջանը բացահայտ հայտարարում է իր կորուստների մասին, ապա Հայաստանը թաքցնում է դա:

«Մենք կարող ենք ասել, որ Հայաստանում բավականին հակասական ներքին գործընթացներ են ընթանումՓաշինյանն այս հակամարտությունն օգտագործում է ընդդիմության դեմ պայքարի նպատակով»,-ասել է   ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Տիոխանսկին:

Սոցցանցերի հայկական տիրույթում խոսվում է 10-յակ զոհերի մասին: Իսկ պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել: Որոշ ժամանակ անց, ինչպես դա տեղի ունեցավ  2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո, Հայաստանում կսկսեն հայտնել հանկարծամահ կամ ինքնասպան եղած տասնյակ զինվորականների մասին: Սակայն, Հայաստանի քաղաքացիները ամեն ինչ գիտեն: Դրա մասին վկայում են որդեկորուստ մայրերի անդադար ցույցերը:  


Create Account



Log In Your Account