Jul 14 2020 17:13
Gulyaz Shirinova
Views: 40

Արդեն մի քանի օր է ինչ Հայաստանը փորձում է զավթել Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված կարևոր ռազմավարական նշանակության բարձունքները, սակայն արժանի հակահարված է ստանում: Ոչնչացվել են Հայաստանի Զինված ուժերի  կրակային դիրքերը, հետախուզական ստորաբաժանումների ռադիոլոկացիոն կայանը, ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի պահեստարանը, տանկ, զրահամեքենա, գումարտակի  շտաբը և  ռազմական ենթակառուցվածքներ: Ռուսաստանցի քաղաքագետ Օլեգ Կուզնեցովի կարծիքով, Երևանին չարժե օգնություն ակնկալել ՀԱՊԿ-ից. ռազմական կազմակերպությունը մտադիր չէ աջակցել Հայաստանի զավթողական պլաններին:           

«Փաշինյանը կարող է նախապես ենթադրել, կամ կանխատեսել, որ  ՀԱՊԿ անդամ-երկրները կարող են հրաժարվել օգնել Ադրբեջանի հետ ռազմական դիմակայության մեջ գտնվող Հայաստանին և հետագայում կշարունակի այդ գործոնն օգտագործել Ռուսաստանի ներկայությունից ազատվելու համար, այսինքն փորձել չեղարկել Հայաստանի տարածքում  102-րդ ռուսական ռազմաբազայի  տեղակայման պայմանագիրը, որի ժամկետը ավարտվում է 2044 թվականին»,-ասել է  քաղաքագետ, պատմաբան (ՌԴ) Օլեգ Կուզնեցովը:

Ռուսաստանցի քաղաքագետը հավելել է, որ Հայաստանը զգալիորեն զիջում է Ադրբեջանին նաև իր  ռազմական հզորությամբ: Ադրբեջանական բանակի 90 տոկոսը կազմում են  պրոֆեսիոնալ զինծառայողներ: Կուզնեցովն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է մոռանա 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին:

«Ադրբեջանական բանակը թե քանակական, թե որակական,  ուժերի հարաբերակցության և սպառազինության առումով՝ 2,5 անգամ գերազանցում է հայկական բանակին:  Ադրբեջանի զինված ուժերի ծանր սպառազինության, զրահատեխնիկայի  75 և 80 տոկոսը  կազմում են  նորագույն կամ  խորը արդիականացված նմուշներ»,-նշել է Օլեգ Կուզնեցովը:

Երևանն իր սադրիչ գործողություններով փաստորեն խաթարում է բանակցային գործընթացը: Նման պայմաններում ռազմական դիմակայությունը միայն կուժեղանա:


Create Account



Log In Your Account