Jul 14 2020 17:56
Gulyaz Shirinova
Views: 347

2018-2020 թվականներին Հայաստանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 10 անգամ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Հուլիսի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում հրետակոծելով ադրբեջանական դիրքերը: Թեժ մարտերը շարունակվում են: Երկու կողմերից էլ կան զոհեր: Դիվանագետը նշել է, որ նման գործողությունները որոշակի նպատակ են հետապնդում:

«Իմ անձնական կարծիքն այն է, որ սա արվում է հակամարտության մեջ ՀԱՊԿ-ին, և առաջին հերթին Ռուսաստանին ներքաշելու համար, որովհետև Ադրբեջանը երկկողմ գործընկերային հարաբերությունների մեջ է ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրների հետ:  Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ երկրների հետ բավականին ամուր տնտեսական կապեր ունի: Բնականաբար, Ադրբեջանը ՀԱՊԿ-ին  կներկայացնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ինչպես ասում են, մենք թաքցնելու բան չունենք: Մենք ճիշտ ենք, մեր հողերն օկուպացված են: Որպես Ղարաբաղում ծնված մարդ, որի նախնիները հուղարկավորված են Շուշայում, ինձ համար ամենակարևորը Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների հարցն է:  Մեկ անգամ ևս հայտարարում եմ. Քանի դեռ օկուպացիան չի դադարեցվել, հնարավոր է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենար»,-ասել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Դեսպանն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ:

 


Create Account



Log In Your Account