Jul 15 2020 16:03
Gulyaz Shirinova
Views: 387

Մոսկվայում բնակվող ադրբեջանցիները այսօր հավաքվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ: Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական տարածքների գնդակոծությունից հետո նրանք եկել են դեսպանատուն՝ իրենց երկրին, զոհվածների ընտանիքներին աջակցություն հայտնելու համար:     Ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ, որոնք վանկարկել են «Ղարաբաղը մերն է», «Ղարաբաղը ոչ մեկին չենք տա»:  Այն ժամանակ, երբ ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, Հայաստանը դիմեց զինված սադրանքի, ինչը մեծ վրդովություն առաջացրեց արտասահմանյան երկրներում գործող սփյուռքի կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մոտ:

Եվրոպայի Ադրբեջանցիների կոնգրեսի՝ միջազգային կազմակերպություններին ուղղված հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հայաստանը չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը:    

«Համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, այլ միջազգային կառույցներին կոչ ենք անում պատժամիջոցներ կիրառել  ագրեսոր երկրի դեմ», - ասված է հայտարարության մեջ:


Create Account



Log In Your Account