Jul 18 2020 18:03
Banovsha Shahaliyeva
Views: 372

Հայերի համար ստախոսությունը սովորական երևույթ է: Երկար տարիներ նրանք զբաղվում են միայն սուտ լուրեր ու առասպելներ հորինելով ու տարածելով: Ամենաթարմ առասպելներից կարելի է նշել որոշ հայ պաշտոնյաների և փորձագետների՝ Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մոտ գտնվող Գարագայա բարձունքի գրավելու մասին պնդումները:

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի հանրային հեռուստանըկերության թղթակից Հեյդար Միրզան ռեպորտաժ պատրաստեց Գարագայի բարձունքի ստորոտից և Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին  մեղադրեց ստախոսության մեջ՝ վերջինս ստիպված եղավ խոստովանել, որ հայկական զինուժը այդ բարձունքը չի գրավել:

Վրաց-ռուսական  քաղաքական վերլուծաբան Եգոր Կուրոպտևի հետ հարցազրույցում Հովհաննիսյանը այսպես արդարացավ.

«Պաշտոնապես Երևանը, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը  երբեք չեն ասել, որ մեր զորքերը ինչ-որ բարձունք են գրավել: Նման բան չկա: Նախկին զինվորականներն ու ռազմական փորձագետները, գուցե այդ մասին խոսել են, գուցե որոշ քաղաքական գործիչներ այդ մասին ասել են, սակայն Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես երբեք այդպիսի բան չի ասել»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ եթե զորքերի որևէ տեղաշարժեր էլ նույնիսկ եղել են՝ ոչ ոք որևէ բարձունք չի վերցրել:


Create Account



Log In Your Account