Jul 27 2020 15:52
Banovsha Shahaliyeva
Views: 44

Աշխարհի տարբեր քաղաքներում հայերը դիմել են՝ ադրբեջանցիների դեմ բազմաթիվ սադրանքների: Արդյունքում, մի քանի մարդ վիրավորվել է, լուրջ վնաս է հասցվել  Ադրբեջանից մեկնածների ունեցվածքին: Ռուսաստանցի քաղաքագետ Տատյանա Պոլոսկովայի կարծիքով՝ այս բախումների կապակցությամբ հայկական կողմը, հատկապես Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, աղավաղում են փաստերը և հասարակությանը ներկայացնում են միակողմանի տեղեկատվություն:

«Իհարկե, դեսպանի կարգավիճակը ենթադրում է անձեռնմխելիություն, բայց, այնուամենայնիվ, պետք է պատասխանել իր խոսքերի համար, քանի որ դեսպանը սովորական քաղաքացի չէ հյուրընկալող երկրում, սա առաջինը: Ես հավատում եմ, որ հայտարարությունն ինքնին, այն մասին, որ, որպես հրահրողներ, կազմակերպիչներ, առաջին հերթին հանդես են եկել ադրբեջանցիերը, ապա դա, նախ և առաջ, այնքան էլ գրագետ չէ, սակայն այդ մասին արդեն իրավաբաններն են խոսելու»: «Որտե՞ղ են փաստերը, որտեղ են տվյալները, որ հենց նրանք են կազմակերպել: Երկրորդը, ես համարում եմ, որ իրականում ավելի լավ կլինի հասկանալ իրական իրավիճակը, թե ինչ է իրականում տեղի ունենում, որովհետև կասկած չունեմ, որ այդ անկարգությունները հրահրվել են, բայց ես 100 տոկոսով վստահ եմ, որ դրանք չեն հրահրվել Բաքվից »,-ասել է քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ) Տատյանա Պոլոսկովան:

Պոլոսկովան կոչ է արել փորձագետներին և լրագրողներին՝ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել: Հայ լոբբիստները, ընդգծում է նա, բոլոր միջոցներով առաջ են տանում  իրենց շահերը: Ռուսաստանի որոշ առևտրի կենտրոններում հայկական ապրանքների անհետացման իրավիճակը նույնպես շատ է չափազանցեցված: Ի դեպ, հայ սադրիչները հարձակվում են ադրբեջանցիների վրա, միայն՝ թվային առավելություն ունենալու դեպքում: Նմանատիպ ագրեսիա դրսևորվում է նաև այլ երկրներում: Օրինակ՝ Լոս Անջելեսում մի քանի հազար հայեր  հարձակվել են 40-50 ադրբեջանցիների վրա: Բրյուսելում հարձակվող հայերը  նույնպես մեծամասնություն են  կազմել: Բաքուն, իր հերթին կոչ է անում՝ չենթարկվել  սադրանքներին: Միևնույն ժամանակ, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը հոդված է հրապարակել ամերիկյան առցանց «Medium» հարթակում՝ այդ քաղաքում հայ դաշնակցականների կողմից՝ ադրբեջանական համայնքի անդամների նկատմամբ  իրականացված բռնությունների և վայրագությունների հետ կապված: Ներկա ժամանակ ոստիկանները հետաքննում են՝ ատելության հողի վրա իրագործված հանցագործության հոդվածով  միջադեպը: Գլխավոր հյուպատոսը, դիմելով՝ Լոս Անջելեսում գործող մյուս բոլոր համայնքներին, կրոնական առաջնորդներին ու ընտրական մարմինների ղեկավարներին կոչ է անում՝ դատապարտել ատելության հողի վրա իրագործված հանցագործությունը, և հայտարարում է, որ նման պահվածքը տեղ չունի ոչ ժամանակակից աշխարհում, ոչ էլ  ապագայում:

 

 


Create Account



Log In Your Account