Jul 29 2020 17:52
Gulyaz Shirinova
Views: 337

Հայաստանը օրեցօր ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահիճը: Իշխանափոխությունից հետո էլ առաջընթաց չի գրանցվել ոչ մի ոլորտում: Ընդհակառակը խորանում է ճգնաժամը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական:  Խորանում է նաև տնտեսական անկումը։ Մարտից սկսած տնտեսությունը միայն հետ է գնում։ Չորրորդ ամիսն անընդմեջ նվազում է արձանագրվում,- գրում է 168.am-ը:

Արդեն տարվա առաջին կեսի արդյունքներով, գրանցվել է 4,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։

Նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական ակտիվությունը մեր երկրում նվազել է 7,5 տոկոսով։ Անկում է գրանցվել տնտեսության անխտիր բոլոր ոլորտներում։

Շինարարության ոլորտում վիճակագրական ծառայությունը նույնպես նվազում է արձանագրել։ Շինարարական աշխատանքները 23,3 տոկոսով կրճատվել են։

Հունիսին ներքին առևտրի ոլորտում առկա է շրջանառությունների 12,4 տոկոսանոց անկում։ Իրավիճակն ավելի վատ է ծառայությունների ոլորտում. գրանցվել է շրջանառությունների գրեթե 16 տոկոսանոց նվազում։

Արդյունաբերությունը ևս չի խուսափել արտադրության ծավալների կրճատումից։ Արդյունաբերությունը նույնպես անկում է գրանցում։ Հունիսին ոլորտում արտադրության ծավալների նվազումը կազմել է 2,4 տոկոս։

Անկումային է արտաքին առևտրի շրջանառությունները, ինչն արտահայտվում է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալների նվազման տեսքով։

Տնտեսական ակտիվությունը նվազում է, իսկ պետական հատվածում աշխատավարձերն ավելանում են։ Հասկանալի է, պարգևավճարների հաշվի՝ պետական պաշտոնյաները շարունակում են վայելել իրենց պարգևավճարները։

Ծառայությունների ոլորտում նույնպես տեղի է ունեցել անկման խորացում։

Նշենք, որ տարվա առաջին կեսի արդյունքներով՝ ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության պատկերը։ Համավարակին հաջորդած շրջանում տնտեսությունը մտավ խորը թմբիրի մեջ, որտեղից դուրս գալու հեռանկարներն առաժմ չեն երևում։ Տնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ, իսկ տնտեսությունն այդ վիճակից հանելու կառավարության քայլերը հեռու են բավարար լինելուց։

Առաջընթաց չկա հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում նախատեսված զարգացման ծրագրերի ֆինանսավորման առումով։ 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ, ոչ միայն համաշխարհային ճգնաժամի, այլև համավարակի դեմ անլուրջ ու անհետևողական պայքարի հետևանքն է։

Համավարակի տարածվածության հետևանքով այսօր Հայաստանը դարձել է մի երկիրը, որի հետ որևէ մեկը հակված չէ վերականգնել ուղղակի շփումներն ու հարաբերությունները։ Հիմա գոնե գիտակցո՞ւմ են իշխանությունները, թե իրենց անլրջությամբ ինչպիսի վնասներ են հասցրել երկրին,- եզրափակում է 168.am-ը:


Create Account



Log In Your Account