Jul 29 2020 18:05
Gulyaz Shirinova
Views: 38

Ավարտվել է Անդրադրիատիկ խողովակաշարի (TAP) նախագծի իրականացման հերթական փուլը, որը նախատեսում է ադրբեջանական գազի Եվրոպա փոխադրումը: Եռակցման աշխատանքներն ավարտվել են խողովակաշարի ողջ երկարությամբ: Սա նշանակում է, որ Անդրանատոլիական գազատարի (TANAP)  բոլոր 878 կիլոմետրերը միացված են՝ Իտալիայում խողովակաշարի ընդունիչ տերմինալին: Սա ևս մեկ փուլ է Հարավային գազային միջանցքի բացման ճանապարհին:

Նշենք, որ 4,5 միլիարդ եվրո արժողությամբ TAP գազատարը հանդիսանում է «Հարավային գազային միջանցք» նախագծի մի մասը: TAP-ի սկզբնական հզորությունը կկազմի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ՝ դրա կրկնապատկման հնարավորությամբ: TAP-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020 թվականին, որպեսզի մինչև տարեվերջ առաջին ադրբեջանական գազը հասնի Եվրոպա: Խողովակաշարի երկարությունը 878 կիլոմետր է, որից 550-ը կանցնի Հունաստանի տարածքով, 215 կմ-ն՝ Ալբանիայի, 105 կիլոմետրը՝ Ադրիատիկ ծովի հատակով և ութ կիլոմետրը՝ Իտալիայի տարածքով:


Create Account



Log In Your Account