Jul 29 2020 18:08
Gulyaz Shirinova
Views: 296

Հուլիսի 12-ին Թովուզի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված սադրանքը սովորական իրադարձություն չէր: Դա ռազմական ագրեսիայի կանխամտածված գործողություն էր: Այդ մասին՝ թուրքական Demiroren լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Հայաստանն այս ճանապարհով փորձում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից, Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիայի  հարցերից ուշադրությունը ուղղել՝ տարածաշրջանում՝ երկրի սահմանի վրա  հակամարտության երկրորդ՝ նոր  օջախի ստեղծման վրա: Դրա հետ մեկտեղ, հայկական կողմը հերթական անգամ ցանկանում է այս գործընթացին ներգրավել ՀԱՊԿ-ին, որին նա անդամակցում է: Հայկական կողմի գարշելի նպատակներից մեկն էլ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային,  TANAP և TAP խողովակաշարային նախագծերի անցնող հատվածում սպառնալիք ստեղծել: Այս բոլորը Հայաստանի կողմից հետապնդվող տգեղ նպատակներ էին»,-ասել է  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը խոսել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների մասին: Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը այս հարցերում տարածաշրջանային անվտանգության հիմնական սկզբունքներից է:

«Մեզ լավագույն զորավարժություններ են սպասում: Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա է լավ ռազմական համագործակցություն: Կարծում եմ, որ այս զորավարժությունների սցենարները գրվելու ժամանակ՝  երկու երկրների զինված ուժերը կհամախմբվեն և նրանց միջև համագործակցությունը  էլ ավելի կուժեղանա»,-նշել է Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Թուրքիայի նկատմամբ հողային հավակնություններ առաջ քաշող,   Ադրբեջանի տարածքները օկուպացրած Հայաստանի վարած քաղաքականությունը տանում է դեպի ոչնչացում և անդունդ: Սա չի կարող լինել երկրի ապագան: Հայաստանը վերջապես պետք է կարողանա հարևան երկրների հետ ապրել քաղաքակիրթ ձևով:


Create Account



Log In Your Account