Jul 31 2020 16:52
Gulyaz Shirinova
Views: 26

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ Հայաստանի ֆաշիստական ​​էությունը,  ASAN ծառայության Բալաքյանի տարածաշրջանային կենտրոնի կամավորների հետ հանդիպմանը հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Առաջին անգամ չէ, որ ագրեսորը, մարտադաշտում պարտություն կրելուց հետո, անցնում է գործողությունների քաղաքացիական անձանց դեմ: Բացի այդ, նախագահը նշել է ադրբեջանցի զինվորների և սպաների անձնվիրությունը, որոնք հակառակորդին թույլ չտվեցին ոտք դնել ադրբեջանական հողի վրա: Հայաստանի կողմից կազմակերպված սադրանքի արդյունքում՝ Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է գեներալ Փոլադ Հաշիմովը: Պետության ղեկավարը հիշեցրել է՝ հերոսների հիշատակը հավերժացնելու կարևորության մասին: Գաբալայի և Սումգայիթի փողոցներից մեկը կոչվելու է  գեներալ Փոլադ Հաշիմովի անունով: Ականատես լինելով ադրբեջանցի զինծառայողների հերոսությանը, ադրբեջանցի երիտասարդների ավելի քան 50 հազար ներկայացուցիչներ արձագանքել են Գերագույն գլխավոր հրամանատարի կոչին և դիմել են Մոբիլիզացման և զորակոչի պետական ​​ծառայություն  ու գրանցվել են որպես կամավորներ՝ ցանկանալով պաշտպանել հայրենիքը: Հակառակորդին հասցնելով ևս մեկ ջախջախիչ հարված՝ Ադրբեջանը ականատես եղավ Հայաստանի անօգնականությանը: Միջազգային հանրությունը տեղյակ է Ադրբեջանի մտադրությունների մասին: Բաքվի դիրքորոշմանը աջակցում են՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը: ՀԱՊԿ-ի երկրներին իր կողմը ներգրավելու Երևանի հույսերը խայտառակ կերպով ձախողվեցին:

«ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի դրա հետ և չի կարող ունենալ: Որովհետև Հայաստանը ագրեսոր է: Նրանց հիմնական նպատակը կայանում էր հենց դրանում՝ պետական ​​սահմանում ընդհարում հրահրել, այնուհետև դրանում մեղադրել Ադրբեջանին և ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն խնդրել: Բայց դա չստացվեց»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հայաստանը մեկուսացված է տարածաշրջանային բոլոր նախագծերից: Հայ ժողովուրդը, վերջապես, պետք է հասկանա, որ եթե նրանք ցանկանում են ապրել նորմալ երկրում, ապա Հայստանի զինված ուժերը պետք է լքեն ադրբեջանական հողերը:

«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Հայաստանի վարչապետը յոթ պայման է առաջ քաշել Ադրբեջանին: Պայմաններից մեկը կայանում է նրանում, որպեսզի  Ադրբեջանը բանակցություններ վարի Ղարաբաղի անջատողականների հետ: Դա անհնար է: Ավազակների, հանցավոր ռեժիմի հետ ոչ մի բանակցություններ չեն լինի: Անընդունելի պայմաններ առաջ քաշելով՝ Հայաստանը փաստորեն ոչնչացնում է բանակցային գործընթացը: Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Սա Մինսկի խմբի և նրա համանախագահների բաց դիրքորոշումն է: Թող հայ ժողովուրդը լավ մտածի ու խորհի: Եթե ​​նրանք ցանկանում են շարունակել ապրել որպես հանցագործների պատանդ, ապա թող աչք փակեն գործող իշխանությունների անմիտ ու վտանգավոր գործողությունների վրա: Ես մի պայման եմ դնում 7 պայմանի դեմ, մեկ պայման՝ Հայաստանի  զինված ուժերը պետք է դուրս բերվեն բոլոր օկուպացված հողերից, պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հայրերի ու պապերի հողեր: Ահա իմ պայմանը, և ես նրանց խորհուրդ եմ տալիս ընդունել այն»,-նշել է Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account