Jul 31 2020 17:04
Gulyaz Shirinova
Views: 32

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ 45 տարի անց, այդ ակտը և դրանում ամրագրված միջպետական ​​հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքը մնում են եվրոպական կարգի հիմքը և չեն կարող վերանայվել: Ընդգծվում է, որ իր անկախության վերականգնումից հետո առաջին իսկ օրվանից՝ Ադրբեջանը ընդհարվել է՝ իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ուղղակի սպառնալիքի հետ, դրա համար էլ  հատուկ կարևորություն է տալիս ԵԱՀԿ-ին և Հելսինկիի եզրափակիչ ակտում նշված սկզբունքներին ու պարտավորություններին: Սույն ակտը հանդիսանում է՝ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման  4 բանաձևերի (թիվ 822, 853, 874 և 884) հիմքը: Փաստաթղթում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսավորությամբ նշում է՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 45-ամյակը և շարունակում է ապավինել Ակտին՝ իր տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված  սահմանների անձեռնմխելիությունը վերականգնելու ձգտումով: Ադրբեջանը հենվում է՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի այս հիմնարար սկզբունքների պաշտպանության, ԵԱՀԿ անդամ պետությունների աջակցության և համերաշխության վրա:


Create Account



Log In Your Account