Aug 01 2020 17:26
Gulyaz Shirinova
Views: 30

Հայաստանի սադրանքը ավարտվեց լիակատար ձախողմամբ: Մոսկվայում լույս տեսնող Национальная оборона ամսագրին տված հարցազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ադրբեջանա-հայկական սահմանի Թովուզի հատվածում Հայաստանի ձեռնարկած սադրանքը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե որն էր սահմանային իրավիճակի սրման պատճառը, Ադրբեջանի նախագահի օգնականը հստակ ներկայացրել է այս ռազմական արկածախնդրության ժամանակ Հայաստանի իշխանությունների հետապնդած նպատակները: 

«COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակը հստակ ցույց տվեց Հայաստանի կառավարության գործունեության անարդյունավետությունը: Դրա համար էլ   ուժեղացող գժտությունների ֆոնին Փաշինյանի կառավարությունը ձգտում է բնակչության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Արտաքին պատճառներից հարկ է նշել Ադրբեջանի մեծ հաջողությունները միջազգային ասպարեզում: Մեր միջազգային դիրքերի ամրապնդումը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում, Հայաստանի մոտ նախանձ է առաջացնումԲացի այդ, Հայաստանի նպատակներից մեկն էլ սպառնալիքի ստեղծումն էր ռազմավարական նշանակություն ունեցող միջազգային նախագծերի համար, ինչպիսիք են  նավթագազային խողովակաշարերը, «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքը»,-ասել է  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Հաջիևն ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին որևէ ռազմական ծրագիր կամ նպատակ չունի: Մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերը կանխել են թշնամական ուժերի ներթափանցման փորձը, կարճ ժամանակում ճնշել են նրանց կրակակետերը: Ադրբեջանի նախագահի օգնականը նաև մեկնաբանել է պաշտոնական Երևանի հայտարարությունը, որ իբր Ադրբեջանը հարվածում է քաղաքացիական օբյեկտներին:

«Քաղաքացիական բնակչության վրա կրակելը Հայաստանի Զինված ուժերի վաղուցվա պրակտիկան է: Ինչպես 2016 թվականի ապրիլին, այս անգամ էլ նրանք խոշոր տրամաչափի զենքերից և ծանր հրետանային սարքավորումներից դիտավորյալ կերպով  գնդակոծում էին քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերըՊետական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում զոհվեց ադրբեջանցի քաղաքացիական անձ: Իսկ Հայաստանի բնակչության շրջանում զոհ չկա»,-նշել է   Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանը հավատարիմ է մնում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը: «Սակայն, հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են առարկայական բանակցություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի ժամանակ պետք է քննարկվեն օկուպացված ադրբեջանական հողերի ազատման հարցը», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:  Հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները վաղուց են հայտնի. Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունած 4 բանաձևերի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում:  


Create Account



Log In Your Account