Aug 01 2020 17:32
Gulyaz Shirinova
Views: 31

Թուրքական F-16 կործանիչները ճախրում են Ադրբեջանի երկնքում, իսկ ցամաքային զորքերը արդեն անցկացնում են մարտական կրակոցով զորավարժությունների առաջին փուլը: Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ լայնածավալ տակտիկական և թռիչքատակտիկական զորավարժությունները տպավորում են իրենց ծավալով:  Այս զորավարժությունները, անշուշտ, ամենաշատը անհանգստացնում են Հայաստանին: Պատահական չէ, որ ստուգումներ են սկսվել Հայաստանի զինված ուժերի առաջին շարակարգի միավորումներում, զորամասերում և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասում: Երևանի նման արձագանքը անսպասելի չէ, քանի որ ադրբեջանա-թուրքական զորավարժությունները անցկացվում են ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակի սրման ֆոնին. Հայաստանի զինված ուժերը Թովուզի հատվածում գնդակոծեցին ադրբեջանական դիրքերն ու բնակավայրերը: 

Համատեղ զորավարժությունները կանցկացվեն Ադրբեջանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանի մերձակայքում: Դրանք պլանային զորավարժություններ են և ծառայում են երկու երկրների Զինված ուժերի միջև կոորդինացիայի ուժեղացմանը և առաջավոր փորձի փոխանակմանը, նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատմանը: Ընդ որում՝ թեժ մարտերի ժամանակ Թուրքիան լիակատար աջակցություն հայտնեց պաշտոնական Բաքվին:

«Նրանք, ովքեր աչք են դրել  մեր, ինչպես նաև Ադրբեջանի հողերի վրա, նրանք, ովքեր օկուպացրել են ադրբեջանական տարածքները,  պետք է իմանան, որ Թուրքիան ուշադիր հետևում է և վաղ թե ուշ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ:  Պետք է դադարեցվի Ղարաբաղը և նրան հարակից 7 ադրբեջանական շրջանների օկուպացիան: Այս հակամարտությունը ստեղծվեց Ադրբեջանի և Թուրքիայի, ողջ Թուրքական աշխարհի միջև կապը կտրելու նպատակով»,-ասել է  ռազմական փորձագետ (Թուրքիա) Աբդուլլա Ագարը:

Սա երկու եղբայր երկրների անցկացրած առաջին համատեղ զորավարժությունները չէ:  Նախորդ տարվա հունիսին Նախչըվանում կայացան «Անքակտ եղբայրություն-2019» զորավարժությունները:  Իսկ այս տարի զորավարժությունները կանցկացվեն 2 փուլով՝ ցամաքում և օդում: Ընդ որում՝ ցամաքային զորքերի վարժանքները կտևեն ավելի կարճ՝ օգոստոսի 1-ից մինչև 5-ը, ինչը թույլ է տալիս ասելու, որ ընթացիկ տարում շեշտը դրվելու է ավիացիայի վարժանքների վրա, որոնք կավարտվեն օգոստոսի 10-ին: 

Պայմանական հակառակորդից օդային տարածքը պաշտպանելու են Ադրբեջանի Ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻԳ-29 կործանիչները, ՍՈՒ-25 գրոհիչները, ինչպես նաև Թուրքիայի F-16 կործանիչները, АТАК 129 մարտական ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքեր, որոնք բազմիցս ապացուցել են մարտի դաշտում իրենց արդյունավետությունը:

«Դրոնները հատուկ տեղ են զբաղեցնում ապագայի ռազմական դոկտրինում : Անօդաչու թռչող սարքերը շատ արդյունավետ են ինչպես հարձակման, այնպես էլ պաշտպանության ժամանակ, քանի որ ընդունակ են մեկուսացնել և ոչնչացնել հակառակորդի ռազմական տեխնիկան: Այս ոլորտում լուրջ առաջընթացի է հասել Թուրքիան, որը կուտակել է բավականին մեծ փորձ և գիտելիքներ: Ներկայումս Թուրքիան զբաղված է դրոնների նախագծմամբ, որոնք կարող են փոխարինել մարտական ինքնաթիռներին»,-նշել է  Աբդուլլա Ագարը:

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական հարաբերությունների հիմքը դրվել է դեռ նախորդ դարի 90-ական թվականներին: Այդ ժամանակվանից ի վեր ռազմական կապերն ավելի են խորանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ թուրքական բանակը մարտական գործողությունների մեծ փորձ ունի, համատեղ զորավարժությունները մեծ դեր են խաղում ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացման առումով:


Create Account



Log In Your Account