Aug 01 2020 17:44
Gulyaz Shirinova
Views: 30

Ողջ աշխարհի մահմեդականները նշում են Գուրբան Բայրամի տոնը: Ադրբեջանում, ուր հարյուրամյակներ շարունակ հաշտության և համերաշխության պայմաններում գոյակցում են տարբեր ազգերի ու դավանանքների ներկայացուցիչները, անկախ կրոնական պատկանելիությունից՝ ավանդաբար, տոնական օրերին շնորհավորում են միմյանց:

«Սա հավատքի տոն է: Աստված սիրով նայեց Իբրահիմի՝ իր որդուն  զոհաբերելու պատրաստակամությանը և  ասաց, որ դրա փոխարեն այլ զոհաբերություն  անի, օրհնեց  նրանց և բոլոր սերունդներին: Մեր տոնի տեսանկյունից կարելի եմ ասել, որ  այն իրոք միավորում է և հրեաներին, և քրիստոնյաներին, և մահմեդականներին»,-ասել է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն:

«Եվ Իսլամը, և Ուղղափառությունը և Հուդայականությունը ծառայում են ժողովրդին, նրա բարեկեցությանը: Ադրբեջանը մեր տունն է և մենք ողջ ադրբեջանական ժողովրդի հետ միասին, փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ մեր տան երջանկության համար»,- ասել է

Լեռնային հրեաների կրոնական համայնքի ներկայացուցիչ Մելիխ Եվդաևը:

«Ուզում եմ  այս հիանալի տոնի կապակցությամբ շնորհավորել բոլոր մահմեդականներին: Աստված, Իբրահիմի որդուն զոհաբերելու փոխարեն մի գառ ուղարկեց և այդ  զոհաբերությունն ընդունվեց Աստծո կողմից: Կարծում եմ մեր աղոթքները, մեր արդարությունը, մեր արդարության պահանջը նույնպես կլսվի, ինչպես ժամանակին լսվեց Իբրահիմի աղոթքը»,-ասել է ավագ քահանա, բաքվի ադրբեջանական թեմի մամուլի Քարտուղար Կոնստանտին:


Create Account



Log In Your Account