Aug 01 2020 17:47
Gulyaz Shirinova
Views: 33

Հայաստանը մտադիր է սեպտեմբերի 3-ին կրկին գործարկել Մեծամորի ատոմակայանը: Այժմ երկրի իշխանությունները մտադիր են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականը, չնայած, որ այդ ժամկետը վաղուց է սպառվել: Այն Դամոկլյան սրի նման կախված է  Կովկասյան տարածաշրջանի գլխին: Հայաստանին չի մտահոգում, որ նրա տարածքում կարող են  կրկնվել Չեռնոբիլի, կամ Ֆուկուսիմայի իրադարձությունները:  

Դեռ 2011 թվականին ամերիկյան National Georpaphic հրատարակությունը հոդված էր հրատարակել, որում նշվում է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է առանց նախնական պաշտպանական շինությունների: Ատոմակայանում չկա բետոնե  գմբեթ, որը վթարի դեպքում կարող էր կանխել բեկորների և ռադիացիայի տարածումը: Ատոմակայանը տեղակայված է Երկիր մոլորակի սեյսմիկ ակտիվ  լանդշաֆտներից մեկում:

«Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Խորհրդային տարիներին սեյսմիկ գոտիավորման քարտեզի վրա Հայաստանը նշվում էր որպես 7 բալանոց գոտի, օրինակ Սպիտակի երկրաշարժը կազմում էր մոտ 10 բալ, հետևաբար այնտեղ ամեն ինչ ավերվեց»,-ասել է   ԱԳԱԱ Սեյսմիկ ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Յեթիրմիշլին:

1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցեց 25 հազարը: Չնայած Հայաստանի տարածքային հավակնություններին՝ Ադրբեջանը փրկարարական առաքելություն, հազարավոր տոննա հումանիտար օգնություն ուղարկեց: Դեկտեմբերի 11-ին՝ Լենինականի օդանավակայանի մոտակայքում  խոցվեց փրկարարներ տեղափոխող Ադրբեջանի ռազմական տրանսպորտային  ինքնաթիռը: Օդանավի 78 հոգանոց անձնակազմից կենդանի մնաց միայն մեկը: Սպիտակի երկրաշարժից հետո Մեծամորի ատոմակայանը փակվեց:

Այս մասին գրել էր նաև ամերիկյան Foreign Policy ամսագիրը՝ «Atomic dogs» խորագրով հոդվածում: Սակայն  մեկ տարի անց այն կրկին գործարկվեց և անվտանգության միջոցառումները մոռացության մատնվեցին: Տարիներ շարունակ Եվրամիությունը Հայաստանի ատոմակայանը բնութագրում էր, որպես «հնացած և անվստահելի»: Հայաստանի ղեկավարության վարած ագրեսիվ քաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն ադրբեջանցիների, այլև սեփական քաղաքացիների հանդեպ: Նրանք երկար տարիներ շարունակ ապրում են բարձր ճառագայթման տակ, ինչի արդյունքում ատոմակայանի մոտակայքում բնակվող   մարդկանց   մեծ մասի մոտ  քաղցկեղի ուռուցքներ են  հայտնաբերվում: Զանգվածային լրատվամիջոցների  տեղեկության համաձայն, թափոնների պահեստավորման և ուտիլիազման  մեխանիզմների բացակայության պատճառով, ռադիոակտիվ թափոնները տեղափոխվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներ:


Create Account



Log In Your Account