Aug 03 2020 15:38
Banovsha Shahaliyeva
Views: 554

Հայաստանը շարունակում է լկտիաբար յուրացնել հարևանների մշակութային ժառանգությունը: Այս մասին հայտարարել է վրաց բլոգերներից մեկը: Թեև տեսանյութը նոր չէ, սակայն, ակտիվորեն տարածվում է սոցցանցերում: Բլոգերը չի կարողանում հասկանալ նման լկտի պահվածքի պատճառը: Նա իր բաժանորդներին առաջարկում է նայել, տեսանյութ, որտեղ հայերը յուրացնում են վրացական խոհանոցը: «Ասում ենք Հայաստան՝ ենթադրում չուրչխելա: Այս տեսակետից մենք գտնվում ենք չուրչխելի էրմիտաժում: Ինչպես է Ձեր անունը- Սաթենիկ-Ես Սաշան եմ:   Դուք քան՞ի տեսակի չուրչխելա ունեք: - Ինձ մոտ կա 5 տեսակ. նուռ, ծիրան, խաղող, թութ, դեղձ: Չուրչխելան կարծես վրացական անվանում է: Իսկ հայերեն ինչպե՞ս է կոչվում: - «Սուջուկ»:  + 9.20 Ի՞նչ պանիր եք վաճառում: -Պանիր- Սա հայկակա՞ն պանիր է-Այո, հայկական է:  Սա սուլուգունի է: Որքան հիշում եմ սուլուգունին վրացական է: Չէ, մենք էլ ունենք: Լենինականում էլ կա: 

«Ուշադի՞ր  նայեցիք:  Չուրչխելա, սուլուգունի , չեչիլի: Սրանք բոլորը վրացական բառեր են, այս ամենը վրացական են: Չէ որ մենք ոչ մեկին չենք արգելում ուտել կամ պատրաստել դրանք: Բայց ինչո՞ւ եք յուրացնում ու ասում, որ սա հայկական չուրչխելա է, հայկական սուլուգունի է, հայկական չեչիլի է: Ոմանք կասեն, որ սա ընդամենը ուտելիք է: Հասկանում եք, սա ընդամենը ուտելի չէ: Սա իմ ժողովրդի մշակութային  ժառանգությունն է»,-ասել է վրաց բլոգերը:  

Վրացիները չուրչխելան պատրաստել են զինվորների համար՝ որպես սննդարար ուտեստ, - ասում է բլոգերը: Սուլուգունին աշխարհում հայտնի է որպես վրացական պանիր: Սուլի՝ նշանակում է հոգի, իսկ գունին՝ սիրտ: Իսկ չեչիլին ներկայացնելու կարիք չկա: Բոլորը գիտեն, որ դա վրացական պանիր է: 

«Երբ ռուս լրագրողը հարցնում է, թե հայերն ինչպես են անվանում չուրչխելան, նա պատասխանում է «սուջուկ»: Այստեղ ծիծաղս չկարողացա զսպել:Ախր «սուջուկը» թուրք-ադրբեջանական բառ է»,-ասել է վրաց բլոգերը:

Հայերը յուրացնում են հարևան ժողովուրդների ոչ միայն խոհանոցը, այլև երաժշտությունը, պարերը, պատմությունը: Նրանք չգիտեն հարևանությունն ինչ է: Բոլորին համարում են թշնամի: Թուրքերին մեղադրում են մի բանի մեջ, ինչը ընդհանրապես չի եղել: Օկուպացրել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքները, Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը քիչ ագրեսիվ չէ: Ավելին, Հայաստանում պնդում են, որ հայերը վեր են կովկասցի լինելուց: Դրանով հանդերձ, չեն խորշում յուրացնել կովկասցիների մշակույթը:    


Create Account



Log In Your Account