Aug 03 2020 17:26
Banovsha Shahaliyeva
Views: 308

Ադրբեջանում գնալով նվազում է կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը, իսկ ապաքինվածների թիվն օրեցօր աճում է: Վիճակագրական տվյալները հիմք են տալիս ասելու, որ Ադրբեջանը հաջողությամբ պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Մայրաքաղաքի բնակիչները անհամբերությամբ են սպասում կարանտինային ռեժիմի թուլացմանը: Առայժմ փակ են առևտրի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները: Բաքվի մետրոպոլիտենը չի գործում: Արգելվում է հավաքվել 5 հոգուց ավել խմբերով:

Մինչդեռ, օգոստոսի 4-ին չարթերային չվերթով Բաքու կժամանի չինացի բժիշկների խումբը: Չինաստանի կառավարության կողմից ուղարկված 10 մասնագետներ կմիանան Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարին: Նույն չվերթով Բաքու կբերվեն բժշկական պաշտպանիչ միջոցներ: Չինացի մասնագետները Ադրբեջանում կաշխատեն 15 օր:


Create Account



Log In Your Account