Aug 03 2020 18:16
Banovsha Shahaliyeva
Views: 43

Վերջին 1 օրում հայկական կողմը Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ` կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Հայաստանի ԶՈՒ-ի  ստորաբաժանումները Բերդի շրջանի Այգեպար, Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Ճամբարակի շրջանի անանուն բարձունքներից կրակի են ենթարկել՝ Թովուզի շրջանի Քյոխանաբի, Ալիբեյլի, Աղդամ, Մունջուգլու  գյուղերում և Գեդաբեկի շրջանի անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:

Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Աղդամի շրջանի Մերզիլի, Յուսիֆջանլը, Թերթերի շրջանի Չիլաբյուրտ, Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղերի ուղղությունից, ինչպես նաև Խոջավենդի շրջանի  անանուն բարձունքներում տեղակայված  դիրքերից:


Create Account



Log In Your Account