Aug 03 2020 18:18
Banovsha Shahaliyeva
Views: 41

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ  այդ երկիրը դուրս չեկավ ծանր իրավիճակից: Մարդիկ ապրում են մի երկրում, որը չի  ունեցել անցյալ, իսկ ապագան էլ անհայտ է: Այսօր էլ երկրի բնակիչները խեղդվում են սովի ու աղքատության ճիրաններում, ապրում են ծայրահեղ ծանր ու աղետալի պայմաններում: Խաբեությամբ իշխանության եկած  մարդիկ էլ ոչինչ չեն անում երկրի բարեկեցության, հարազատ ժողովրդի կյանքի որակի բարելավման համար: 

Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման Հասարակական  Կազմակերպության նախագահ Սերգեյ Գրիգորյանը Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչների անունից հայտնել էր, որ երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:168.am-ի հետ զրույցում Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածում մոտ 525 ընտանիք է բնակվում: Նախկինում եղել է Այգեգործական միություն, որի լուծարումից հետո տարածքը մնացել է անանուն: Տվյալ հատվածում ո՛չ փողոցի համար կա, ո՛չ բան, այսպես անտեր ու դուրս է, ինչպես ջունգլիները: Տարածքում չկա խմելու, ոռոգման ջուր: Վերանորոգված ճանապարհ չկա ու լուսավորություն: Ճանապարհը բերել են, որ սարքեն, մեկ ամիս է՝ թողել են. կեսն արել են, կեսը՝ չէ, ու անբարենպաստ եղանակին մարդիկ մնում են ճանապարհի կեսին:

Ճանապարհին ցուցանակներ չկան: Ուզում էինք, որ գոնե դնեն Այգեգործների թաղամաս, ինչ-որ մի անուն դնեն, որ փողոց հարցնեն՝ ասենք: Շտապօգնությունը եկել, ասում է՝ ճանապարհն ինչպե՞ս գանք: Մինչև գնում, դիմավորում և շտապօգնության մեքենան բերում ենք՝ մարդը մահանում է ասել էր Սերգեյ Գրիգորյանը:

Խնդրի հետ կապված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի լրատվական բաժնից հայտնել են, որ իրենց ուժերից վեր է այս ամենը մենակ կարգի բերելը:

«Մենք՝ որպես վարչական շրջան, չենք կարող դնել ու ամբողջը սարքել. չունենք այդ ռեսուրսը՝ ո՛չ ֆինանսապես, ո՛չ տնտեսապես: Իրենք մեզ դիմել են՝ ասելով, որ ճանապարհ չունեն, իրենք դիմել են մեզ լուսավորության, կոյուղու հետ կապված խնդրով: Մարդիկ չունեն կոյուղի, եթե հնարավոր է՝ բոլոր մարմինները միասին պետք է նախագիծ մշակեն, որ գոնե մասնակի այս մարդկանց հարցը կարողանան լուծել»,- հայտնել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի լրատվական բաժնից:


Create Account



Log In Your Account