Aug 04 2020 14:43
Banovsha Shahaliyeva
Views: 37

Արդյունավետություն և համակարգում առաջադրանքների կատարման ժամանակ, փոխգործակցության և համաձայնեցում մարտական գործողությունների շրջանակներում: Սա է հանդիսանում՝ Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի լայնածավալ մարտավարական և թռիչքային մարտավարական համատեղ զորավարժությունների հիմնական նպատակը: Զորավարժությունները, որոնք անցկացվում են երկու փուլով՝ ցամաքում և օդում, մեկնարկել են հուլիսի 29-ին, և այս ընթացքում երկու երկրների զինծառայողներին արդեն հաջողվել է կատարել առաջադրված որոշ խնդիրներ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված՝ զորավարժությունների կադրերում երևում են՝ ներգրավված հրետանին, ծանր տեխնիկան, այդ թվում նաև հետևակային մարտական ​​մեքենաները և ժամանակակից շարժունակ T-90 տանկերը: Որոնք, ի դեպ, զորավարժություններին ներգրավված են Թուրքիայի դրոշի ներքո: Զարմանալի չէ, որ լայնամասշտաբ համատեղ զորավարժությունների անցկացման  մասին լուրերը լրջորեն անհանգստացրել են Հայաստանին, որը շտապ հայտարարել է՝ առաջին էշելոնի զորամասերի և այս երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կազմի մի մասի ստուգում: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանի գերակայությունն այս ոլորտում անհերքելի  է:

«Հայաստանը վարկեր է վերցնում Ռուսաստանից և զենք է գնում նրանից: Սա հիմնականում նոր սպառազինություն չէ: Անցյալ տարի Փաշինյանը դժգոհեց նաև Ռուսաստանից, որ նրանք վաճառում են նրանց ոչ  լավագույն սպառազինություն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Բաքուն սպառազինություն է գնում միջազգային շուկայում: Եվ երբեմն լավագույնը: Օրինակ՝ իսրայելական արտադրության հրթիռային համակարգեր: Եվ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ նաև ռուսական լավագույն սպառազինություն: Նույն Պոլոնեզ համակարգերը Բաքուն գնել է Բելառուսից: Տեխնոլոգիական առումով, ադրբեջանական բանակը մի քանի անգամ բարձր է Հայաստանի բանակից»,-ասել է ռազմական փորձագետ (ՈՒկրաինա) Օլեգ Ժդանովը:

Զորավարժությունների կարևոր և ավելի երկար փուլը՝ ավիացիան է, որը կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը: Ադրբեջանական կողմից պայմանական հակառակորդի օդային տարածքը պաշտպանելու են՝  ՄիԳ -29 կործանիչները, Սու -25 գրոհային ինքնաթիռները, թուրքական կողմից` լեգենդար F-16 կործանիչները, T 129 ATAK մարտական ​​ուղղաթիռները: Եվ բացի այդ, ԱԹՍ-ները, որոնք արդեն բազմիցս ապացուցել են ռազմի դաշտում իրենց արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հենց Ադրբեջանն է, որ տարածաշրջանում բացարձակ առավելություն ունի ավիացիայի առումով: Նույնիսկ, չնայած Երևանի կողմից՝ վերջես չորս Սու-30 ՍՄ կործանիչների  գնմանը, ռազմական գործողությունների հնարավոր մեկնարի ժամանակ  նրանք չեն կարողանա զգալի դեր ունենալ օդային տարածքում:

Առաջին անգամ չէ, որ անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ զորավարժություններ: Անցյալ տարվա հունիսին Նախչըվանում տեղի ունեցան՝ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, և արդեն այդ ժամանակ երկու երկրների զինծառայողները կատարել են առաջադրված խնդիրները, մշակելով և հղկելով՝ իրական մարտերին առավելագույնս մոտ պայմաններում կոորդինացումը և փոխգործակցությունը: Այս տարի զորավարժություններն իրոք տպավորիչ են իրենց մասշտաբներով, և որ ամենակարևորն է՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ նրա բանակը հարուստ փորձ ունի ռազմական գործողություններ վարելու հարցում, ապա  նման փոխգործակցությունը առանձնահատուկ դեր է խաղում՝ ադրբեջանական բանակի մարտունակության  բարձրացման գործում:

 

 


Create Account



Log In Your Account