Aug 04 2020 15:29
Banovsha Shahaliyeva
Views: 36

Մեքսիկայի ամենաազդեցիկ տպագիր լրատվամիջոցներից հանդիսացող՝ «Էլ Ունիվերսալ»-ում, իսպաներեն և անգլերեն լեզուներով՝ «Էներգետիկ և տարածքային վեճերը սպառնալիք են ստեղծում՝ Կովկասում պատերազմի վերսկսման համար» խորագրով  հոդված է տպագրվել: Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումը կարող է հանգեցնել Կովկասում նոր պատերազմի: Նշվում է, որ զինված բախումը տեղի է ունեցել երկու երկրների սահմանին, և այս անգամ նոր գործոն է ներգրավվել այդ հակամարտության մեջ, բախումը տեղի է ունեցել՝ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան միացնող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերի մոտակայքում, մասնավորապես՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ կարևոր մասնաբաժին ունեցող՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի մոտ՝ Թովուզի շրջանի տարածքում: Հոդվածում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ճանաչում են միջազգային հանրությունը, ինչպես նաև Մեքսիկան: Հոդվածում, վկայակոչվելով թուրքական կողմի հայտարարություններին՝ կապված պետական ​​սահմանին ռազմական բախման հետ, ասվում է, որ պաշտոնական Անկարան խստորեն դատապարտում է՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի վերջին ռազմական սադրանքը և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Որպես հիմնական պատկերազարդ նյութ, հոդվածում ներկայացված է՝ Թովուզի շրջանի տարածքում գտնվող խաղաղ բնակչի տան լուսանկարը, որը ոչնչացվել է՝ Հայաստանի կողմից հրետանային  գնդակոծումների արդյունքում:

 

 


Create Account



Log In Your Account