Aug 04 2020 15:59
Banovsha Shahaliyeva
Views: 33

Օգոստոսի 5-ից Ադրբեջանում մեղմացվում  է հատուկ կարանտինի ռեժիմը: «Կանխարգելիչ միջոցառումների և քաղաքացիների կողմից՝ գործող կանոնների պահպանման արդյունքում հնարավոր եղավ հասնել՝ վիրուսով վարակվածության թվի նվազմանը», - ասվում է՝ Նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Որոշման համաձայն՝ 2020 թվականի օգոստոսի 5-ի ժամը 06:00-ից՝ հատուկ կարանտինային գոտում ընդգրկված քաղաքներում և շրջաններում  վերացվում է՝ SMS թույլտվության,  ծառայության վկայագրերի և icaze.e-gov.az պորտալի միջոցով տնից դուրս գալու վերաբերյալ համակարգը:

Որոշման համաձայն՝ օգոստոսի 5-ից, սահմանված կարգով, թույլատրվում են այցելություններ լողափեր ամբողջ երկրում՝ սահմանված կանոնների շրջանակներում: Մինչդեռ, Ադրբեջանում Covid-19-ի դեմ պայքարի առաքելությունը շարունակվում է, և նրա նոր անդամները իտալացի բժիշկներ են: Իրենց երկրում նրանք աշխատել են վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտում: Իտալիայից բժշկական անձնակազմը ժամանել է երկու շաբաթով: Այդ ընթացքում նրանք իրենց բուժման մեթոդներով կկիսվեն իրենց ադրբեջանցի գործընկերների հետ:

 

 

 


Create Account



Log In Your Account