Aug 04 2020 16:46
Banovsha Shahaliyeva
Views: 39

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություններն էլ չհանեցին  երկիրը ծանր իրավիճակից: Երևանի վարած ագրեսիվ և զավթողական  քաղաքականության,  Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացիայի պատճառով այդ երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ: Այսօր Հայաստանը ոչ միայն դոփում է տեղում, այլև նահանջ է ապրում: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ տնտեսությունում,  արտահանումներն ու ներմուծումներն էլ կրճատվելն են:

Համավարակը մամլիչի նման դեֆորմացնում է Հայաստանի տնտեսությունը: 2019թմայիսի համեմատ այս մայիսին Հայաստանի արտահանումները կրճատվելն են 8.7 տոկոսով, իսկ ներմուծումները 21.8 տոկոսով: Առևտրաշրջանառության ծավալի կրճատումը կազմել է 17.3 տոկոս,- գրում է 168.am-ը:

Ֆինանսական պատկերն այս է՝ 2020-ի հունվար-մայիսին Հայաստանը արտահանել է 886.2 մլն դոլարի ապրանք, որը 75.6 մլն դոլարով պակաս է անցած տարվանից: Այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծել է 1 մլրդ 653 մլն դոլարի ապրանք: Ցուցանիշ, որ 237.3 մլն դոլարով պակաս է նախորդ տարի արձանագրվածից:

Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը նվազել՝ 0.1 տոկոսի չափով: Ֆինանսական առումով կրճատումը (որը սկսվել էր 2018թ․ հետո) ավելի նկատելի է՝ 137.3 մլն դոլար: Նկատելի է, որ համավարակի ընթացքում կրճատվելն են հին (կամ ավանդական) ԱՊՀ (և ԵԱՏՄ) անդամ ու տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը: Որպես դրա ապացույց կարելի է դիտարկել արտաքին առևտրի ծավալները՝ ըստ առանձին երկրների,- եզրափակում է 168.am-ը:


Create Account



Log In Your Account