Aug 05 2020 16:53
Gulyaz Shirinova
Views: 316

Ադրբեջանում շարունակվում են թուրք-ադրբեջանական լայնածավալ տակտիկական և թռիչքատակտիկական զորավարժությունները, որոնցում ներգրավվել են զրահամեքենաներ, հրետանային սարքավորումներ և ականանետներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է համակարգել երկու երկրների զինված ուժերի գործողությունները՝ փորձի փոխանակման միջոցով, բարձրացնել երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը: Ընդ որում՝ սա Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի առաջին համատեղ զորավարժությունը չէ: Նախորդ տարվա հունիսին Նախչըվանում տեղի ունեցան «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին Բաքվում կայացան հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ:  

«Ցանկացած պատերազմի, ցանկացած հակամարտության ժամանակ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն հարվածելու ընդունակությունը, այլև հակառակորդի կարողությունները տեսնելը: Վերջին տարիներին ադրբեջանական բանակը շարունակաբար արդիականացվում է, ինչը թույլ է տալիս լուծել ավելի բարդ խնդիրներ»,-ասել է  Roshel Defense-ի գլխավոր տնօրեն Ռոմաշ Շիմոնովը:

Կարևոր փաստերից մեկն էլ այն է, որ զորավարժությունների ժամանակ կիրառվում է ժամանակակից տեխնիկա: Դա վերաբերում է ինչպես ավիացիային, հրետանային սարքավորումներին, այնպես էլ զրահամեքենաներին: Ի դեպ, Ադրբեջանը հնարավորություն ունի ոչ միայն ռազմական տեխնիկա գնել աշխարհի տարբեր երկրներից, այլև ինքնուրույն արտադրել: Այս առումով չափազանց օգտակար կարող է լինել եղբայր Թուրքիայի փորձը:     

«Իսրայելը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտի առաջավոր երկրներից է: Իսրայելական մի շարք ընկերություններ  անօդաչու թռչող սարքեր են մատակարարել Ադրբեջան: Բացի այդ, Ադրբեջանում հաստատվել է ԱԹՍ-ների համատեղ արտադրություն: Կարծում եմ, որ Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ խաղարկվելու են ԱԹՍ-ների կիրառումը»,-նշել է   Ռոմաշ Շիմոնովը:

Հարկ է նշել, որ 2019-2020 թվականների զինված հակամարտությունների ժամանակ հիմնական շեշտը դրվել է ռոբոտացված տեխնիկայի վրա, ինչը թույլ է տալիս անվտանգ հեռավորությունից մեծ ճշտությամբ խոցել հակառակորդի թիրախները: Ադրբեջանը անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձ արդեն ունի: Դրանք առաջին անգամ հաջողությամբ կիրառվեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Իսկ 2020 թվականի հուլիսյան մարտերը եղան դրա հաջող շարունակությունը: Թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունները անցկացվում են Բաքվում, Նախչըվանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: Այս զորավարժությունները, անշուշտ, ամենաշատը անհանգստացնում են Հայաստանին: Պատահական չէ, որ ստուգումներ են սկսվել Հայաստանի զինված ուժերի առաջին շարակարգի միավորումներում, զորամասերում և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասում: Փորձագետները նշում եմ, որ մարտի դաշտում Ադրբեջանի գերազանցությունը նրանց մոտ կասկած չի հարուցում:     


Create Account



Log In Your Account