Aug 06 2020 17:40
Gulyaz Shirinova
Views: 38

«Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկից արդյունահանվող  շահութաբեր նավթի վաճառքից Ադրբեջանի Պետ​​նավթհիմնադրամի եկամուտները կազմել են ավելի քան 2,5 միլիարդ դոլար: «Շահդենիզ» հանքավայրից արդյունահանված գազի և կոնդենսատի վաճառքի հաշվին SOFAZ-ի բյուջե փոխանցվել է լրացուցիչ 200 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, երկու նախագծերից այս հիմնադրամի ստացած եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են: Ադրբեջանի Պետ​​նավթհիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնի պետ Ջամալա Ալիևայի խոսքով, ածխաջրածինների վաճառքից  պետական ​​հիմնադրամ մուտքագրվող  եկամուտների նվազումը կապված է նախորդ տարիների համեմատ նավթի ցածր գների հետ, ինչն, իր հերթին, կապված է  COVID 19 համավարակի հետ: Դրա վրա ազդել է նաև ՕՊԵԿ+-ի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները:   


Create Account



Log In Your Account