Aug 06 2020 17:50
Gulyaz Shirinova
Views: 348

Ամուլսարի հանքի շահագործման հարցը, կարճատև դադարից հետո, կրկին օրակարգում է։ Երեկ հանքի տարածքում բավականին լարված է եղել, հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերության վարձակալած անվտանգության աշխատակիցները հեռացրել են Ամուլսարի պահապանների ժամանակավոր տնակ-կացարանները և տեղադրել իրենցը։ Սա հարուցել է բնապահպանների, տեղի բնակիչների և խնդրով մտահոգված այլ քաղաքացիների զայրույթը։ Նրանք երեկ մինչ ուշ գիշեր հավաքվել էին հանքի հարակից տարածքում, պահանջում էին իրենց կացարանները հետ վերադարձնել։ Կրքերը լարված էին, Ամուլսարի պահապանները հրաժարվում էին հեռանալ:  Ակտիվիստների կողմից հնչեցված ոչ մի պահանջ չի բավարարվել, նրանք այսօր ևս բողոքի ակցիա  են անցկացրել հանքի հարակից տարածքում։ Ջերմուկի բնակիչները դեմ են՝ հանքի շահագործումն էապես կվնասի առողջարանային քաղաքի բնությանը։ Լիդիան Արմենիա ընկերությոնը պնդում է, որ բոլոր փաստաթղթերն ունի հանքը շահագործելու համար և դրան ոչ ոք չի կարող խանգարել: Հենց շրջակա  միջավայրի ազդեցության գնահատման եզրակացությունն էլ Ամուլսարի բնակիչներն ու պահապաններն առնում են կասկածի տակ և նշում, որ այն չի համապատասխանում իրականությանը, և եթե հանքը շահագործվի, ապա կաղտոտվի շրջակա միջավայրը, ջուրը, Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք ևս կվերանա:   

Ամուլսարի պահապանները կառավարությանը 2 օր ժամանակ տվեցին, որպեզի հստակ պատասխանի նրանց Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված, մինչև վաղը հեռացնել ընկերության տեղադրած վագոն տնակները:   Ակտիվիստները փակելով  ճանապարհն ընդգծում են, որ ոստիկանները իրավունք չունեն  խոչնդոտել մարդկանց ազատ տեղաշարժը:


Create Account



Log In Your Account