Aug 10 2020 18:13
Gulyaz Shirinova
Views: 306

Օգոստոսի 1-ից զբոսաշրջային ընկերությունները AZAL-ի հետ միասին սկսել են Global Distribution System-ի միջոցով ավիատոմսերի վաճառքը: СВС-ին տված հարցազրույցում զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ջեյհուն Աշուրովը նշել է, որ անվտանգ զբոսաշրջային ուղղություններից ամենահարմարը համարվում է Թուրքիան, դրա համար էլ Բաքու-Ստամբուլ ուղղությամբ չվերթների թիվը շաբաթվա ընթացքում   հասցվել է 11-ի: Փորձագետը համարում է, որ ավիաընկերությունների հետ համագործակցությունը կարող է մասնակիորեն վերակենդանացնել զբոսաշրջության ոլորտը, սակայն, զբոսաշրջային ընկերությունների համար եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջիկների հոսքն է: Ներկայումս Ադրբեջանի զբոսաշրջային օբյեկտներում իրականացվում են լուրջ նախապատրաստական աշխատանքներ, ինչը թույլ կտա կարանտինային ռեժիմի թուլացումից հետո գործել ողջ թափով:    

«Զբոսաշրջային օբյեկտները հաշվի են առնում, որ կարանտինային ռեժիմի վերացումից հետո  հանգստի մեկնող քաղաքացիները ավելի պահանջկոտ են լինելու ծառայությունների և պայմանների նկատմամբՀամավարակի շրջանում զբոսաշրջիկները ուշադրություն են դարձնելու այն հանգամանքին, թե որքանով են զբոսաշրջային ընկերությունները պահպանում սանիտարահիգիենիկ նորմերը»,-ասել է Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ջեյհուն Աշուրովը:


Create Account



Log In Your Account