Aug 10 2020 18:18
Gulyaz Shirinova
Views: 336

Ադրբեջանական սփյուռքը այս անգամ ակտիվություն է դրսևորել իսրայելական Թել Ավիվ քաղաքում: Ադրբեջանական բանակին աջակցել ցանկացողները հավաքվել են հայկական եկեղեցու առջև: «Իսրայելում ադրբեջանական տան» ղեկավար Շիրին Նեխամիա Միխաելին նշել է, որ Իսրայելը ցուցադրել է Ադրբեջանի հետ իր համերաշխությունը: Իսկ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի իսրայելական ներկայացուցչության ղեկավար Արիե Գուտն էլ հայտնել է, որ սա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հաջող զարգացման ևս 1 ապացույց է:         

«Տվյալ միջոցառումը, նախ և առաջ, աջակցություն է Ադրբեջանին, ադրբեջանական բանակին, ադրբեջանցի զինծառայողներին: Մենք շատ լավ գիտեինք, որ  հայկական սփյուռքը  տարբեր սադրանքներ է պատրաստում՝ ինչպես դա եղավ Բելգիայում, Լոս Անջելեսում:  Սակայն, Իսրայելում մենք նման բան թույլ չենք տա»,-ասել է  Միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Արիե Գուտը:

Ցույցին մասնակցել է ավելի քան 500 մարդ: Հայկական մշակութային կենտրոնի մոտ գտնվող հրապարակում ծածանվել է ադրբեջանական դրոշը: Երթը սկսվել է Ռաշիդ Բեհբուդովի «Ադրբեջան» երթի հնչյունների ներքո:  

Երթի մասնակիցները պարզել են եբրայերեն, ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն պաստառներ: 


Create Account



Log In Your Account