Aug 10 2020 18:21
Gulyaz Shirinova
Views: 296

Հայտնի է դարձել Ադրբեջանի Ֆուտբոլի չեմպիոն՝ Աղդամի «Ղարաբաղ» ակումբի մրցակցի անունը  ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: Դա մակեդոնական «Սիլեքս»-ն է: Աղդամցիների մրցակիցը  իր երկրի եռակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր է:  Ինչ վերաբերում է «Ղարաբաղ»-ին, ապա ակումբի  կազմը զգալիորեն թարմացվել է: Թիմ են վերադարձել Դոնալդ Գերյեն, Քևին Մեդինան, Ուրոշ Մատիչը և դարպասապահ Էմիլ Բալաևը:

«Կարանտինային ռեժիմի հետ կապված «Ղարաբաղ» թիմը 21 օր գտնվել  է Գաբալայում, որտեղ պատրաստվել  է նոր սեզոնին: Երկու օր առաջ մենք վերադարձանք Բաքու: Թիմը մարզվելու է արդեն այստեղ: Խոսելով, «Սիլեքս»-ի մասին,   կցանկանայի նշել, որ նրանք շատ ուժեղ մրցակից են: Անցած մրցաշրջանում  կարմիր քարտ ստացած Գարա Գարաևը չի մասնակցի  «Սիլեքսի» դեմ խաղին: Նոր որակավորման փուլը բաղկացած կլինի 1 խաղից: Դրա համար էլ մենք պետք է հիմնովին  պատրաստվենք այս խաղին»,-ասել է  «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուռլան Իբրահիմովը:

Որոշվել են նաև Եվրոպական լիգայի որակավորման  փուլին մասնակցող ադրբեջանական ակումբների մրցակիցները: «Նեֆթչին» և «Սումգայիթը» նույնպես  կհանդիպեն Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչների հետ: «Նեֆթչի»-ն կխաղա «Շկուպի» թիմի,  իսկ «Սումգայիթը»՝ «Շկենդիայի» հետ: Իսկ «Քեշլա» թիմի  մրցակիցը կլինի ալբանական «Լյաչի» ակումբը:

 


Create Account



Log In Your Account