Aug 10 2020 18:39
Gulyaz Shirinova
Views: 41

Նկատի առնելով Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի դինամիկայի դրական միտումը, այսօրվանից վերականգնվել են  արտադրության, առևտրի և ծառայությունների որոշ ոլորտների գործունեությունը: Նման դրական դինամիկայի հնարավոր է եղել հասնել քաղաքացիների կողմից կարանտինային կանոնների պահանջների կատարման շնորհիվ: Ինչպես նշում է Օպերատիվ շտաբը, սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը տնտեսական գործունեության շարունակման միակ միջոցն է: Հատուկ կարանտինային ռեժիմի շրջանում կիրառվող որոշ սահմանափակումներ մնում են ուժի մեջ: Բաքվի Մետրոպոլիտենը փակ կմնա մինչև օգոստոսի 31-ը: Իսկ հանգստյան օրերին դադարեցվում  է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Առանց ախտանիշի կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը ճշտելու համար  անցկացվում են սերոլոգիական թեստեր:  Իմանալով մարմնում արտադրված հակամարմինների մասին տվյալները, կարելի է մոտավորապես իմանալ, թե որքան ժամանակում կձևավորվի կոլեկտիվ իմունիտետը:

«Անհրաժեշտ է պարզել, թե քանի մարդ է հիվանդացել  կորոնավիրուսով: Քանի, որ  ապաքինվածների թվում կան նաև այնպիսիները, որոնց մոտ հիվանդությունն ասիմպտոմատիկ է եղել: Ձեռք բերելով այս տվյալները, մենք կկարողանանք հասկանալ այս հիվանդության  իմունային առանձնահատկությունները և ինչպես մշակել  կոլեկտիվ իմունիտետ:  Եթե ​​քաղաքացիների 60 տոկոսի մոտ արդեն ձևավորվել են հակամարմիններ, ապա հետագայում մենք վարակվածների թվի անկման ականատես կդառնանք»,-ասել է 

TƏBİB գիտական խմբի ղեկավար Աքիֆ Գուրբանովը:

 

Եթե ​​PCR թեստերը ցույց են տալիս տվյալ  պահին անձի մոտ վիրուսի առկայությունը, ապա սերոլոգիական թեստերը ցույց են տալիս անցյալում վարակի առկայությունը: Թեստավորման մեթոդները նույնպես տարբերվում են:

«Մարդու մարմնում հակամարմինները մնում են 6 ամիս: Դրանից հետո նրանց թիվը սկսում է աստիճանաբար նվազել: Դա խոսում է այն մասին,  որ 6 ամիս անց մարդը կարող է կրկին վարակվել  այդ վիրուսով: Նման կլինիկական դեպքեր արդեն գրանցվել են. արդեն ապաքինված պացիենտները կրկին հայտնվել են  վարակվածների ցուցակում»,-նշել է Աքիֆ Գուրբանովը:

Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ռազմավարության  մշակման ժամանակ  սերոլոգիական թեստի անցկացումը  շատ կարևոր է: Թեստավորման արդյունքում ստացված տվյալներն օգնում են կառավարությանը վերլուծել և ճիշտ միջոցներ ձեռնարկել համավարակի հետևանքով կիրառված  սահմանափակումները հանելու ուղղությամբ: Այսօրվա դրությամբ  Ադրբեջանում յուրաքանչյուր ոք կարող է կամովի  սերոլոգիական թեստ անցել  :

 


Create Account



Log In Your Account