Aug 11 2020 16:28
Gulyaz Shirinova
Views: 41

Կասպից ծովի ավազանում, Աբշերոնի արշիպելագի հյուսիսային մասում գտնվող «Ղարաբաղը» Ադրբեջանի ամենահարուստ ածխաջրածնային հանքավայրերից է: Հանքավայրը բացվել է SOCAR-ի և «Equinor» ընկերության համատեղ հորատման աշխատանքների արդյունքում: Հանքավայրի նավթի պաշարները կազմում է 60 մլն տոննա: Այստեղ ծրագրվում է հորատել 6 նավթային, 3 գազային և 3 ջրաջեռույց  հորատանցք:  

«Հարթակի հենակետային բլոկը արդեն պատրաստ է: Այն կառուցվել է BOS Şelf SOCAR ընկերության կողմից՝ Հեյդար Ալիևի անվան խորջրյա հիմնատակերի գործարանում: Մոտ առաջիկայում կառուցվելու են նաև հարթակի մնացած մասերը: Սա կլինի Կասպից ծովում կիրառվող ամենամեծ և խորջրյա հարթակը: Նախագծի շրջանակներում բոլոր աշխատանքները կատարվել են տեղի ձեռնարկություններում ադրբեջանցի երիտասարդ մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների կողմից»,-ասել է  SOCAR-ի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:

«Ղարաբաղ» նախագծի շրջանակներում կատարված աշխատանքները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե որքան են ընդլայնվել և արդիականացվել երկրի տեխնիկական հնարավորությունները: «Ղարաբաղ» հանքավայրի մշակումը զգալիորեն կնպաստի Ադրբեջանի նավթային եկամուտների ավելացմանը:

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում զարգանում է ոչ միայն նավթագազային ոլորտը: Հենակետային բլոկը պատրաստվել է BOS Şelf SOCAR ընկերության կողմից: Այս հանքավայրից նավթ է արդյունահանելու նաև նորվեգական Equinor ընկերությունը, ինչը խոսում է այն մասին, որ այս հանքավայրը մեծ հեռանկար ունի»,-ասել է 

տնտեսագետ Էմին Գարիբլին:

 Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել կատարված աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «Ղարաբաղը» անկախության շրջանում Ադրբեջանում բացված առաջին նավթային հանքավայրն է:  

«Սա շատ նշանակալից իրադարձություն է: Այսօր «Ղարաբաղ» հանքավայրում տրվում է ծովային աշխատանքների մեկնարկըՍա հանքավայրի մշակման շատ կարևոր փուլն է: Այս հսկայական սարքավորումը կառուցվել է մեր երկրում՝ ադրբեջանցի մասնագետների կողմից և այսօր այն ուղարկվում է ծով: Վստահ եմ, որ հենակետի վերին մասը կառուցվելու է ժամանակին և մենք կսկսենք «Ղարաբաղ» հանքավայրի լայնածավալ մշակման աշխատանքները: Հեյդար Ալիևի նավթային ռազմավարության իրականացման շնորհիվ 1994 թվականի սեպտեմբերին ստորագրվեց Դարի պայմանագիրը: Դրանից հետո այս հանքավայրում հորատվեց 3 հորատանցք, սակայն, արտասահմանյան ընկերությունները չհավատացին «Ղարաբաղ» հանքավայրի արդյունավետությանը և հանքավայրը փակվեցԴրանով հանդերձ, ադրբեջանցի մասնագետները վստահ էին, որ տվյալ հանքավայրը ունի մեծ ներուժ և ապացուցեցին դա: Այս տարի հորատված 4-րդ նավթահորը տվեց ցանկալի և սպասելի արդյունք»,-ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ   Իլհամ Ալիևը:

Նախագահը նշել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի՝ ապա 2022 թվականի վերջերին այդ հանքավայրից կարդյունահանվի առաջին նավթն ու գազը:


Create Account



Log In Your Account