Aug 11 2020 16:33
Gulyaz Shirinova
Views: 304

Շարունակվում է մարտական կրակոցով թուրք-ադրբեջանական լայնածավալ տակտիկական զորավարժությունների առաջին փուլը՝ Ցամաքային զորքերի ներգրավմամբ: Ինչպես հայտնել են պաշտպանության նախարարությունից՝ զորավարժությունների այս փուլում Ցամաքային զորքերի ստորաբաժանումները խաղարկել են տակտիկական բարդ տարրեր:  Ստորաբաժանումները կատարել են պայմանական հակառակորդի գրոհի կասեցման գործողություններ՝ նորագույն մարտական միջոցների կիրառմամբ: Նշենք, որ զորավարժություններում ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանային սարքավորումներ և ականանետներ, մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության միջոցներ:    

Հիշեցնենք, որ նախօրեին «ԹուրԱզ Արծիվ-2020» թռիչքատակտիկական զորավարժությունների առաջին փուլում Ադրբեջանի և Թուրքիայի Ռազմաօդային ուժերի կործանիչները համատեղ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել:   

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ մարտական ինքնաթիռները խոցել են պայմանական հակառակորդի թիրախները:


Create Account



Log In Your Account