Aug 12 2020 17:20
Gulyaz Shirinova
Views: 32

Կառավարության շենքի դիմաց շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ռուսաստանաբնակ քաղաքացիները, նրանք պահանջում են իշխանություններից, որպեսզի իրենց համար  հնարավորություն ստեղծեն գնալ Ռուսաստան, քանի որ  ընտանիքի անդամներն այնտեղ են, իրենց տունն ու աշխատանքն այնտեղ է: Ակցիայի մասնակիցները նշել են, որ վարչապետը և բոլոր նախարարներն ամեն օր ասում են  ճգնաժամի մեջ ենք, իշխանության գլխին կանգնածների համար  աթոռի կռիվ է: Ինչի՞ համար մենք պայքարեցինք մեր վարչապետի համար, որ կոտորի՞ այս ժողովրդին: Նախարարները 1-1.5 միլիոն փող են ստանում, բա իրենք ոչ մի բանի կարիք չեն ունենա:  Դիմակներո՞վ են ուզում բյուջեն լցնեն, դիմակով չի՛ լինի բյուջե լցնել, բացեք սահմանը, մարդիկ գնան աշխատեն, փող բերեն:


Create Account



Log In Your Account