Aug 13 2020 14:42
Banovsha Shahaliyeva
Views: 41

Շարունակվում է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի գլխավորած ռազմական պատվիրակության այցը Ադրբեջան, որը հետևելու է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մարտավարական զորավարժությունների առաջին փուլի վերջին դրվագին:

Նախօրեին Ադրբեջանի և Թուրքիայի Պաշտպանության նախարարությունների ղեկավարությունն այցելել է՝ Պատվո հուղարկավորման և  Ադրբեջանի անկախության ու տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների ծառուղիներ: Թուրք և ադրբեջանցի սպաները ծաղիկներ են դրել  նաև թուրք զինվորների հուշահամալիրի մոտ:

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակության այցը Ադրբեջան` մեծ դեր է խաղում: Սա ազդարարում է այն մասին, որ պաշտպանական գերատեսչությունների  ղեկավարության միջև՝ երկկողմ համագործակցության լուրջ հարցեր կքննարկվեն, և բացի այդ, դա խոսում է այն մասին, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, ինչը  գործով ապացուցուցում են՝ այս օրերին անցկացվող համատեղ զորավարժությունները: Բացի այդ, սա շատ կարևոր պահ է, զորավարժություններին ներգրավված են հատուկ նշանակության մարտիկներ, ովքեր լեռնային պայմաններում մշակում են առաջադրանքների կատարումը: Չնայած նրան, որ Ադրբեջանը չի հանդիսանում որևէ ռազմական բլոկի անդամ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նման համատեղ զորավարժությունները խոսում են այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները վարժանքներ են  անցնում  ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Արզու Նաղիևը:


Create Account



Log In Your Account