Aug 13 2020 15:51
Banovsha Shahaliyeva
Views: 35

Երևանի իշխանությունները մտադիր են Բեյրութում տեղի ունեցած պայթյունը օգտագործել որպես պատրվակ՝ լիբանանահայությանը Ադրբեջանի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու համար:

Նախօրեին հարյուրավոր լիբանանցի հայերով երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Երևանի  օդանավակայանում, զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն՝  նրանց նախատեսում են ուղարկել օկուպացված Լեռնային Ղարաբաղ: Փորձագետների կարծիքով, Հայաստանի իշխանությունների այս գործողությունները նախօրոք դատապարտված են ձախողման:

«Լեռնային Ղարաբաղը խնդրահարույց տարածք է սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Ամենայն հավանականությամբ, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների զգալի մասը, նույնիսկ եթե նրանք ցանկանում են լքել Լիբանանը, կօգտագործեն միգրացիայի այլ ուղղություններ, քան Լեռնային Ղարաբաղի տարածքը»,-ասել է ռուսաստանցի առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեժմակովը:

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանը արդեն կիրառել է նման փորձեր. Մերձավոր Արևելքից հայերը տեղավորվում  են Լեռնային Ղարաբաղում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, նման  վերաբնակվածների թիվը մի քանի հազար մարդ է: Ի դեպ,  նրանց մեծ մասը հետագայում լքել են օկուպացված ադրբեջանական տարածքները` այնտեղ ստեղծված պայմաններից դժգոհության պատճառով:

«Սկզբում օկուպացված տարածքներում վերաբնակեցրել են Սիրիայից փախստականներին, իսկ այսօր` Լիբանանից: Օգտվելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող ճգնաժամային իրավիճակից՝ Երևանի իշխանությունները խաբեության ճանապարհով  իրենց հայրենակիցներին վերաբնակեցնում են օկուպացված  տարածքներում քաղաքագետ   Զաուր Մամեդովը»:

«Բանը նրանում է, որ այս մարդիկ սովոր են այլ կլիմայի, կենցաղի  այլ ձևի: Եվ ծանր լեռնային պայմաններում, որտեղ նրանց թողել են միայնակ  իրենց խնդիրների հետ, երկարաժամկետ աջակցություն չի ցուցաբերվում նրանց: Այս մարդիկ հետ են փախչում, և եթե նայենք թվերին, վերաբնակեցված հայերի առյուծի բաժինը լքել է այդ տարածքները: Եվ ես չեմ կասկածում, որ նույն ճակատագիրը սպասում է նաև լիբանանահայությանը»,-ասել է Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը:

ՄԱԿ-ի գործող կոնվենցիաների համաձայն, հայ հայրենադարձների  Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցումը՝ բացարձակապես հակաօրինական է: Սակայն նույնիսկ միջազգային կազմակերպությունների թողտվությունը չի օգնի Երևանի իշխանություններին, նշում են փորձագետները: Նույնիսկ եթե Հայաստանին հաջողվի բավարար թվով մարդկանց վերաբնակեցնել օկուպացված տարածքներում, այս երկիրը չունի ոչ մի  միջոց և հնարավորություն՝ ապահովելու նրանց նույնիսկ ամենատարրական  կենսապայմանները:


Create Account



Log In Your Account