Aug 13 2020 16:18
Banovsha Shahaliyeva
Views: 39

Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Մարդիկ բողոքում են երկրում ծայր առած ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, մեկը մյուսի հետևից փակվող աշխատատեղերի, համատարած գործազրկության, պարենային ապրանքների թանկացման, իշխանությունների կամայականությունների դեմ: Այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները, ովքեր  Կառավարության դիմաց ակցիա են իրականացրել: Բնակիչները հայտնում են, որ 16 տարի վարձով են ապրել, որովհետև իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել: Եկմալյանի բնակիչներից մեկի խոսքով իրենք տարիներ շարունակ միայն խոստումներ են լսել․

«Քանի որ մենք անտեր ենք, չունենք երկրի տերեր օգնեք: Ես մենակ չեմ հասցնում, միայն կարողանում եմ հացի փող հասցնել։ Կլինեք դրսի հայեր, աղաչում եմ, կանգնեք մեր կողքին։ Շուտով ձմեռ է, եկեք մի հատ տեսեք՝ շունն էլ չի ապրի այդ տանը։ Չկա ոչ մի կոմունալ պայման, ջուր ու կոյուղի չկա՝ էս ինսուլտ տարած մարդուն մենք ո՞նց պահենք»։

Կինը բողոքել է, որ  ոչ վարչապետ ունեն, ոչ առողջապահության նախարար, ոչ սոցապ նախարար։ Ապա դիմելով  նաև Հայաստանի  մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին նշել է, որ իրենք պետության կարիքներից տուժած մարդիկ են։

Կին .«Պարոն Թաթոյան՝ մեր իրավունքները ոչ թե ոտնահարված են, այլ կատոկած: Բա էս մարդը ինչ անի, մի հատ հիվանդ տղա ունի, կյանքում ոչ  մեկը չունի: Մենք անհատից չենք խաբվել, մենք խաբվել ենք պետությունից: Անձնագիրս թողնեմ այստեղ, բարձրանամ վերև Ոչ մի օգուտ»:

Եկմալյան շենքի  մեկ այլ բնակչուհի էլ նշել է, որ Քաղաքապետարանն ուղարկում է Կառավարություն, որ Նիկոլ Փաշինյանը լուծի, նա ուղարկում է քաղաքապետարան, որպեսզի նրանք լուծեն, սակայն ոչ մեկը իրենց հարցը չի լուծում:

Կին .«Մինչև այժմ այդ հարցը լուծված չի: Ժողովուրդը ապրում է խոզանոցներում: Մի մասն էլ մահացել են էս դարդ ու ցավից»:

Հայաստանը վերածվել է երկրի, որտեղ հոգսերի շարքն անծայր են, որտեղ մարդիկ չեն տեսնում հույս ապագայի նկատմամբ: Պոպուլիզմով, խաբեությամբ, քաղաքական կոռուպցիայով իշխանության եկած  մարդիկ էլ մինչ այսօր ոչինչ չեն արել հարազատ ժողովրդի կյանքի լավացման համար: Ամեն ինչից հոգնած ու հուսահատված մարդիկ  միակ ելքը տեսնում են երկիրը լքելու մեջ:


Create Account



Log In Your Account