Aug 13 2020 14:23
Banovsha Shahaliyeva
Views: 35

Նախօրեին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ադրբեջանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է՝ հուլիսի 12-16-ին հայ-ադրբեջանական սահմանին հայկական սադրանքի մասին: Իլհամ Ալիևը նշել է, որ այս սադրանքի արդյունքում զոհվել են ադրբեջանցի զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ, բացի այդ, վնասվել են սահմանամերձ գյուղերի տները: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ հուլիսի 17-ից Ռուսաստանից Հայաստան՝ ռազմական նշանակության  ինտենսիվ մատակարարումներ են տեղի ունեցել, և այդ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում: Իլհամ Ալիևը միևնույն ժամանակ ընդգծել է, որ սահմանին Հայաստանի ռազմական սադրանքի նպատակը հանդիսանում է՝ ղարաբաղյան հակամարտության մեջ երրորդ կողմին ներգրավելու  ձգտումը:

Դրա հետ մեկտեղ, պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր, ցանկություն են հայտնել՝ էլ ավելի ամրապնդել ադրբեջանա-ռուսական գործընկերությունը բոլոր ոլորտներում:

 

 


Create Account



Log In Your Account