Aug 14 2020 14:37
Banovsha Shahaliyeva
Views: 43

Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները անհանգստություն են առաջացնում որոշ երկրներում: Բայց դրա համար ոչ մի հիմք չկա: Այս մասին՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ ամեն տարի ավելի քան 10 համատեղ զորավարժություններ  են անցկացվում, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում: Դրա համար էլ, սովորական է դարձել նման զորավարժությունների անցկացումը:

«Այստեղ որևէ արտակարգ իրավիճակ փնտրելու կարիք չկա: Մենք նաև տեսնում ենք, որ այս զորավարժությունները մտահոգության տեղիք են տալիս որոշ երկրներում: Բայց դրա համար ոչ մի հիմք չկա: Սա Թուրքիա-Ադրբեջան միասնության ու եղբայրության  հերթական դրսևորումն է: Ինչպես բոլոր ոլորտներում, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում  նույնպես  մեր համագործակցությունը արագորեն  զարգանում է: Գաղտնիք չէ, որ Թուրքիան ներկայումս ունի շատ ուժեղ ռազմարդյունաբերական ներուժ, և մենք օգտվում ենք այդ ներուժից: Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Թուրքիան արտադրում է գերժամանակակից զենք և ռազմական տեխնիկա: Իհարկե, մենք ուզում ենք շարունակել օգտվել այս հնարավորություններից: Վստահ եմ, որ մոտ ապագայում Թուրքիան, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, կլինի մեր թիվ մեկ գործընկերը՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ևս»,-ասել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը:

Նշելով, որ իր երկիրը աջակցում է Ադրբեջանին բոլոր հարցերում, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ասել է, որ ռազմական ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի:

«Մենք այստեղի մեր ընկերներին նույնպես ասացինք, որ Ադրբեջանը միայնակ չէ: Թող բոլորը իմանան դա: Մենք միասին ենք, մեկ ազգ ենք: Մենք կողմ ենք խաղաղությանը և կայունությանը: Մենք կողմ ենք՝ ոչ միայն մեր երկրներում, այլև  ամբողջ Կովկասում և տարածաշրջանում խաղաղությանն ու  անվտանգությանը: Մյուս կողմից, մենք ուզում ենք, որ բոլորը իմանան, որ մենք թույլ չենք տա, որպեսզի  ոտնահարվեն մեր իրավունքներն ու շահերը, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրանք պաշտպանելու համար»,-ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

 

 


Create Account



Log In Your Account