Aug 17 2020 18:23
Banovsha Shahaliyeva
Views: 327

Ադրբեջանի օկուպացված հողերում ստեղծված անջատողական ռեժիմի այսպես կոչված «պետական կառույցները» Խանքենդիից Շուշա տեղափոխելու մտադրությունը ձախողված է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը: Խորհրդարանականը СВС հեռուստատեսությանը հայտնել է, որ դա կարելի է գնահատել որպես բանակցային գործընթացը ձախողելու փորձ:    

«Կարծում եմ, որ այստեղ նրանք երկու նպատակ են հետապնդում: Առաջինն այն է, որ  Խանքենդին գնդակոծման առումով ավելի խոցելի է, քան Շուշան: Դրա համար էլ ուզում են այսպես կոչված պետական հաստատությունները տեղափոխել Շուշա: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ նրանք կարծում են՝ մայրաքաղաքը Շուշա տեղափոխելով  կարող են ֆինանսական աջակցություն ակնկալել սփյուռքից»,-ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:  


Create Account



Log In Your Account