Aug 18 2020 17:13
Banovsha Shahaliyeva
Views: 319

Պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի ապօրինի վերաբնակեցման կապակցությամբ: Պաշտոնական Երևանը պետք է գիտակցի, որ նման քայլերը ցանկալի արդյունք չեն տալու:  СВС-ի հետ զրույցում քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը նշել է, որ Հայաստանի նման քաղաքականության պատճառը ԵԱՀԿ Մինսկի խմբի փափուկ քաղաքականությունն է:

«Արդեն երկար ժամանակ է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ներկայացված են աշխարհի ամենահզոր գերտերությունները, չի կարողանում  լուծել այս խնդիրը: Ճիշտ է, նրանք երբեմն հանդես են գալիս հայտարարություններով, սակայն դրանք դատարկ խոսքեր են: Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքն էլ է հասկանում, որ իր գործունեությունն անարդյունավետ է»,-ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադըխովը:

Քաղաքագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ հողերում սիրիահայերի և լիբանանահայերի վերաբնակեցումը ոչ այլ ինչ է, քան միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում:

 


Create Account



Log In Your Account